ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ

16 հուլիսի, 2018 | 18:15

Հին Երևանի ճարտարապետությունն ու կոլորիտը հազվագյուտ ու պահանջված արժեքներից են մեր քաղաքում: Հանրապետության 30 հասցեն այդ հազվագյուտ վայրերից է: «Քաղաք» պանդոկի շենքը 1880-ական թվականներից է պահպանվել: Քաղաքի կենտրոնում գտնվող այդ կառույցը մշտապես եղել է քաղաքի լավագույն կոլորիտային վայրերից մեկը: Այդ համբավը մինչև հիմա է մնացել, ավելի ճիշտ՝ պահպանել են «Քաղաք» պանդոկում:  Արտաքին ճարտարապետական տեսքից բացի նաև ներքին շատ ինքնատիպ միջավայր ունի «Քաղաք» պանդոկը, որն իր այցելուներին անընդհատ ձգելու մի քանի պատճառ ունի: Առաջին հետաքրքիր տպավորությունը ներքին ձևավորումն ու կահավորանքն են թողնում՝ հայկական գույներ ու նախշեր՝ գորգերով ու որմնապատկերներով, հայկական ավանդական կենցաղը ցույց տվող պարագաներով:

Այնպես որ, եթե ուզում եք արտերկրից եկած կամ մեր երկրում ապրող որևէ մեկին ցույց տալ, կամ ինքներդ ճանաչել, թե ինչպիսին էր դարասկզբի Երևանը, ուրեմն հանգիստ կարող եք գալ այստեղ: Հաջորդ ու շատ կարևոր պատճառը. եթե ուզում եք ճանաչել ու ճաշակել հայկական և կովկասյան ժողովուրդների ամենահամեղ ուտեստները և առատորեն վայելել այն, ուրեմն անպայման արժե գալ «Քաղաք» պանդոկ: Խոհանոցային արվեստը բավական բարձր մակարդակի վրա է այստեղ՝ սկսած թարմ, էկոլոգիապես մաքուր մթերքների կիրառումից մինչև մեծ սիրով ու որակով բազմազան ուտեստների պատրաստումը: Կարելի է պարզապես գնալ, եթե ուզում եք ողջ օրվա հոգնածությունից ու բացասական էներգիայից ազատվեք. շատ դրական ու հանգստացնող աուրա ունի «Քաղաք»  պանդոկը:

«Քաղաք» պանդոկում կարող եք նաև շատ հետաքրքիր անցկացնել հատուկ միջոցառումներն ու կորպորատիվները: Պանդոկի մեծ սրահը կարող է ընդունել մինչև 90 անձի: Իսկ առանձնացված սրահներում կարող եք կազմակերպել ձեր ընտանեկան կամ ընկերական հավաքույթը՝ դարձյալ ջերմ մթնոլորտում, համեղ ու առատ սեղանի շուրջ, ժողովրդական երգերի կատարումների ներքո:

Եվ շատ կարևոր փաստ. «Քաղաք» պանդոկում գները շատ ավելի մատչելի են, քան շրջակա այլ ռեստորաններում կամ պանդոկներում:

Այստեղ ամեն ինչ արվում է շատ սիրով: Նույնպիսի սիրով ու անվճար կառաքեն նաև ձեր պատվիրած ընթրիքը, լանչը կամ նախաճաշը: Ճաշացանկին և գներին կարող եք ծանոթանալ «Քաղաք» պանդոկի ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/pandokqaghaq/menu/:  Քաղաք պանդոկի ճաշատեսակները վայելելու համար զանգահարեք՝ 010 567070:

Մի խոսքով՝ եթե ուզում եք հաճույք ստանալ կերակուրից, խմիչքից, լավ երաժշտությունից, լավ սպասարկումից ու մթնոլորտից, և այն էլ՝ մատչելի գնով, ապա համեցեք «Քաղաք» պանդոկ:

 

 

 


Առնչվող նյութեր
1. Համեղ հյուրասիրություն, կենդանի երաժշտություն. Սայաթ Նովայում սպասում են Ձեզ
2. Սեդրակ Մամուլյան. ՚Պետք է վերջ դնել «խորովածա-քաբաբային» ներկայացմանը՚

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
2.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
3.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
4.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
5.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
6.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
7.Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց 7-րդ գումարման ԱԺ նախագահ
8.Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը
9.Մեր ժողովուրդը մեծ սպասումներ ու ակնկալություններ ունի բարեփոխումների. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս
10.«Եղե՛ք ընդդիմախոսներ, բայց երբեք հակառակորդներ: Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին»:- Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: