ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ղափամայի տոն Թբիլիսիում

12 դեկտեմբերի, 2016 | 05:07

Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մի մասն է, իսկ նրա մոռացված էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության նպատակներից մեկը:

ghapama-2-vrastan2016 թվականի դեկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բաակում, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագից հետո, հավատացյալները մասնակցեցին հայ ազգային ճաշատեսակ ղափամայի տոնին: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ կազմակերպված ղափամայի տոնը նպատակամղված էր թբիլիսահայության շրջանում արդիականացնել և ժողովրդականացել ազգային այս ճաշատեսակը:

Եկեղեցու բակում իրար կողքի շարված սեղաններին տեղ էին գտել տարբեր կանանց ձեռքերով պատրաստված արքայական դդմիկներով ղափաման, նաև շոգեխաշած ու խորոված դդումները, տարբեր ուտեստներ, տաք թեյը դդմի մուրաբաներով ու ջեմով, հալվայով ու մեղրով:

Ողջունելով ներկաներին, Վրաստանի հայ կանանց Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայկական ազգային կերակրատեսակները ժողովրդականացնելու և դրանց հետ կապված ավանդույթները սերունդներին փոխանցելու առաքելությունը, որ սիրով կատարում են համայնքային այս կառույցը և եկեղեցասեր կանանց միությունները: Բանախոսը նշեց, որ այս համով – հոտով ուտեստը դարեր շարունակ հայերը պատրաստել են ամանորյա և Սուրբծննդյան տոներին և եղել է ուրախ սեղանների զարդը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, արժևորելով եկեղեցական տոները ազգային խոհանոցի հետ կապելու թբիլիսահայ համայնքում հաստատված ավանդույթը, անդրադարձ կատարեց Սուրբ ծննդյան տոնին գաթայի, բարեկենդանին հարիսայի , ամռանը՝ տոլմայի փառատոները: Սրբազան հայրը ղափամայի տոնը կապեց Աուրբ Նիկողայոս հայրապետի տոնի հետ և հույս հայտնեց, որ այս տոնը նույնպես կդառնա ավանդական թբիլիսահայ հասարակության շրջանում: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց տիկնանց միության գործունեությունը ազգային ավանդույթները պահպանելու, սերունդներին փոխանցելու և այդ շնչով դաստիարակելու ուղղությամբ:

Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Ճիճինաձեն, շնորհավորելով ներկաներին տոնի առիթով, առանձնահատուկ ընդգծեց ազգային ավանդույթների շուրջ համայնքի համախմբվածությունը, որը այս ավանդապահ և հյուրընկալ քաղաքի կարևոր բնութագրիչներից մեկն է:

Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի կողմից օրհնվեցին դդմի տարբեր տարատեսակներով սեղանները:

ghaphamaԱյնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խմբի, դուդուկի և դհոլի խմբերի ուրախ պարի ու երաժշտության և մենակատարներ Ռուզաննա Միքայելյանցի և Անի Թորոսյանի կատարմամբ «Ղափամա» երգի ուղեկցությամբ, տեղի ունեցավ ղափամայով և թեյով ներկաների հյուրասիրություն:

ghapama-vrastan-4ghapama-3-vrastan


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ամրապնդվելու. Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներին
2. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
3. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
9. Թբիլիսիում ծաղիկներ խոնարհվեցին Ամենայն հայոց բանաստեղծի շիրիմին
10. Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: