ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ձերբակալությունները եւ խուզարկությունները կշարունակվեն, իսկ վարչապետը հրաժարականի առիթ չի տեսնում

13 հունիսի, 2013 | 16:15

ՊՐԱՀԱ- Ոստիկանության հաղորդմամբ երկրում կշարունակվեն գիշերն սկսված բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններն ու խուզարկությունները։ Վերջապես հայտարարությամբ է հանդես եկել Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը, որի գրասենյակի ղեկավարն ու վարչակազմի ղեկավարները ձերբակալված են, եւ հայտարարել է, որ հավատում է իր աշխատակիցների անմեղությանը, որեւէ կոնկրետ լրատվության չի տիրապետում, եւ այս ամենը չի համարում առիթ, որպեսզի իր կառավարությունը հրաժարական ներկայացնի։ Վարչապետին զարմանալի է թվացել, թե ինչու է այս ակցիան իրականացրել Օլոմոուց քաղաքի դատախազությունը, քանի որ գիշերը երկու դատախազներ, ինչպես նաեւ , ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավարն այցելել են վարչապետ Նեչասին։

Ինչպես նշում են լրատվամիջոցները, ձերբակալությունները կապված են կոռուպցիոն հանցագործությունների հետ:

Մեկնաբանների կարծիքով, այժմ իրավիճկի հստակեցման հարցում վճռորոշ կլինի ԹՈՓ 09 կոալիցիոն  կուսակցության առաջնորդ, փոխվարչապետ ու արտգործնախարար Կարել Շվարցենբերգի կարծիքը։  Եթե այս կուսակցությունը դուրս գա կոալիցիայից, ապա կառավարությունն ինքըստինքյան հրաժարական կներկայացնի։

Պրահայի ժամանակով ժամը 18-ին տեղի ունեցավ  ԹՈՓ 09-ի ղեկավարների  բրիֆինգը, որին Շվարցենբերգը կրիտիկական  համարեց իրավիճակը, եւ նշեց, որ կոալիցիոն հանդիպում չի ծրագրվում եւ նպատակ չկա։ Այսինքն, ԹՈՓ 09-ը այս հարցում վարչապետին չհավատալու առիթ չի տեսնում։  Տարօրինակ է համարվել, որ պետության առաջին դեմքերը տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում եւ լրատվությունը ստացել են մամուլից։  Հայտնի է դարձել, որ վարչապետը ժամը 19-ին հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Աննախադեպ զանգվածային ձերբակալություններ եւ խուզարկություններ Չեխիայի կառավարությունում, պաշտպանության նախարարությունում եւ Պրահայի քաղաքապետարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: