ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ձայների ճնշող մեծամասնությամբ Հոլանդիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև

12 ապրիլի, 2015 | 22:10

holand parlՀաագա, 9 Ապրիլ 2015 – Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին Հոլանդիայի խորհրդարանը ճնշող մեծամասնությամբ այսօր ընդունեց Քրիստոնեական միություն (CU) խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի բանաձևը: Բանաձևն ստորագրել էին նաև հետևյալ խմբակցությունների պատգամավորները` Քաղաքական Բարեփոխված Կուսակցություն (SGP), Սոցիալիստական ​​Կուսակցություն (SP), Քրիստոնյա դեմոկրատական Կոչ (CDA),  Ժողովրդական կուսակցություն ազատության և ժողովրդավարության համար (VVD), Դեմոկրատներ 66 (D66), Ձախ Կանաչ (Groenlinks), Աշխատանքի կուսակցություն ( PvdA), Բոնտես/Վան Կլավերեն, Կլայն և Կենդանիների համար կուսակցություն:

Ելակետը լինելով Հայոց ցեղասպանության ճանաչումը, բանաձևն առաջին անգամվա համար որոշակիորեն կոչ է անում Թուրքիային քայլեր վերցնելու Հայաստանի հետ մերձեցման համար, ձգտելով Հայաստանի կառավարության հետ միասին գտնել հաշտեցման միջոցներ:

Բանաձևում նեշվում է նաև խորհրդարանի ցանկությունը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տալիցին նվիրված առաջիկա միջոցառումները Նիդերլանդներում և այլուր կնպաստեն առնչվող համայնքներին միմյանց հարգելու և իրար ընդունելու: Այսպիսով խորհրդարանը հույս ունի, որ անցած տարվա իրավիճակը չի կրկնվելու, երբ որոշ թուրքական խմբեր կազմակերպելով հակահայկական ցույցեր հանդես եկան հայերի դեմ ատելություն սերմանող կոչերով:

Համագործակցող հայկական կազմակերպությունները գնահատում են խորհրդարանի վերաբերմունքը, որը այս հատուկ 2015 թվականին վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Համագործակցող հայկական կազմակերպությունները համարում են, որ խորհրդարանի հաստատումը, որ այժմ Թուրքիայի հերթն է անցնել երկխոսության, ունի յուրահատուկ նշանակություն:

Հաջորդ շաբաթ, հարյուրամյակի միջոցառումները Հոլանդիայում սկսվելու են հանրահավաք-ցույցով ապրիլի 18-ին Հաագայում, որին կհաջորդի համերգ ապրիլի 20-ին Հաագայում, հանրագրի ներկայացում խորհրդարանին և հանրահավաք ապրիլի 21-ին Հաագայում, լույսերով երթ ապրիլի 23-ին Հաագայում և ոգեկոչման արարողություններ ապրիլի 24-ին, հաջորդաբար Ասենի և Ալմելոյի հուշարձանների մոտ:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
4. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
5. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
6. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
7. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
8. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
9. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան
10. Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: