ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրեա ցեղասպանագետի «Փրկիչներ և մարտիկներ» գրքի շնորհանդեսը Երեւանում

12 ապրիլի, 2017 | 08:34

2017 թ. ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին ՀՀ մշակույթի նախարարությունը և «Չոբանյան» ինստիտուտը հրավիրում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (Երևան, Արշակունյաց 28), որտեղ Յաիր Աուրոնի(Օրոն) ներկայությամբ տեղի կունենա նրա «Փրկիչներ և մարտիկներ» գրքի շնորհանդեսը։

jair aoronՅաիր Օրոնը տասնամյակներ շարունակ զբաղված է հայ-հրեական կապերի ուսումնասիրությամբ, հատկապես որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների մեկնարկից առաջ գրված այս գիրքն ընթերցողին վերադարձնում է դեպի Ֆրանսիայի բռնազավթման տարիներ, ներկայացնում Ազնավուրյանների ընտանիքի զարմանալի պատմությունը։

Գրքի նախաբանի հեղինակ Շարլ Ազնավուրը գրել է. «Այն, ինչ մենք անում էինք բռնազավթման տարիներին, մեզ շատ բնական էր թվում, ու մենք մեր ծնողների արածը կամաց-կամաց մոռացանք մինչև այն օրը, երբ Յաիր Օրոնը եկավ ու մեզ հետ խոսեց այդ ամենի մասին… Յաիրը բարի մարդ է, սո′ւրբ մարդ։ Գրելով այս գիրքը՝ նա մեզ համար բացահայտել է մեր իսկ էությունը, նա մտել է հայոց պատմություն ու կմնա այնտեղ հավերժ։ Ինչ-որ չափով նա իր հերթին դառնում է այն, ինչ հրեաներն անվանում են «Արդար»:

Իսրայելցի հետազոտող ու դասախոս Յաիր Օրոնը ցեղասպանությունների, արդի հուդդայականության և իսրայելապաղեստինյան հարաբերությունների մասնագետ է։ Երկար տարիներ դասավանդում է Իսրայելում: Հրատարակել է Ցեղասպանությանը, նրա դասավանդմանը, Իսրայելում, Եվրոպայում ապրող հրեաների ինքնության հարցում Ցեղասպանության թողած հետևանքների մասին ավելի քան քսան աշխատություն, որոնք հասու են հրեերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հայերեն ։

Հեղինակն ապրում է Նեվեհ Շալոմ-Վահատ էլ Շալոմում, որը միակ հրեա-պաղեստինյան խառը համայնքն է Իսրայելում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Վալենսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
2. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ
3. Իսպանական Սուեկան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
4. Թուրքիան առաջ ընկավ ԱՄՆ-ից ու հետ կանչեց իր դեսպանին Անկարա
5. ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
6. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
7. Միլադա Կիլյանովան ապագա բժիշկներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը
8. Չեխական Թերեզինում բացվեց Ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոն(լուսանկարային շարք)
9. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
10. Իսպանական Կույերան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: