ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրեա կրոնավորները բռնության են ենթարկել հայ հոգեւորականին. խայտառակություն Երուսաղեմում

19 հունիսի, 2014 | 20:25

Hayr ShnorkԿիրակի, Յունիս 15-ի երեկոյեան ժամը 8:30-ին խումբ մը վայրագ հրեայ կրօնաւորներ կը յարձակին Ս.Յակոբեանց երկու կրօնաւորներու վրայ Դաւթի բերդի դիմաց։ Հոգեշնորհ Տ. Շնորհք Աբղ. Բալոեանի եւ Կարապետ Սրկ. Հայրապետեանի, հակառակ անոր, որ քաղաքի բոլոր փողոցներու վրայ տեսախցիկներ զետեղուած են եւ քաղաքի իւրաքանչիւր շարժում կը հետախուզուի, այս սարսափելի գազանային վայրագ արարքը աննկատ կը մնայ ոստիկանութիան կողմէ որոնք թուլամորթներու պաղսրտութեամբ կը հետեւին արարքին – տրամին իրենց տեսախցիկներուն դէմ նստած…

Ինչպէս Քրիստոսին թքեցին եւ ապա ապտակեցին նոյն ձեւով կը վարուին Քրիստոսի վարդապետութեան հետեւողներուն ։

Դժբախտաբար Քրիստոնեայ բոլոր պատասղանատու ներկայացուցիչները անհոգաբար կը լռեն, փոխան բարձրագոչ աղաղակելու եւ այս հարցը լրջօրէն լուծելու համար ։ Բարձր ատեանի ներկայացնելով խիստ կարեւոր այս կրկնուող անարդարութիւնը ։

Բոլոր Քրիստոնեաները ( Հայ, Լատին, Յոյն,Ղպտի,Ասորի,Հապէշ…) որպէս մէկ անց պէտք է ոտքի կանգնին եւ պահանջատէր ըլլան ։

Նախորդ տարի, ի տես լուր աշխարհին, Ղպտի հոգեւորին Ճրագալոյցին գանակոծեցին, գետին փռեցին, եւ ոտքերով ,կիցերով զարկին հրեայ ոստիկանները… Դարձեալ Քրիստոնեայ աշխարհը լռեց ։

ՀՈ ՞ ԵՐԹԱՍ…

ՍԵԴՐԱԿ ԲԱԼՅԱՆ

ԵՐՈՒՍԱՂԵՄ

Orer.eu

Լուսանկարում՝ Տ. Շնորհք Աբղ. Բալոեանը


Առնչվող նյութեր
1. Թրամբէն առաջ Էրտողան Երուսաղէմը Իսրայէլի մայրաքաղաք ճանչցած է. Փայլան
2. Մայր Աթոռն ու Երուսաղեմի պատրիարքարանը մտահոգություն են հայտնել Թրամփի հայտարարության վերաբերյալ
3. Արամ Ա. Կը Մերժէ Երուսաղէմը Իսրլայէլի Մայրաքաղաք Նկատելու Մասին Նախագահ Թրամփի Յայտարարութիւնը
4. Թրամբ երկու միլիառ իսլամի դէմ յանդիման պիտի կանգնի. Աքսայի իմամ
5. Հարցը կարող է լուծվել բանակցությունների միջոցով. Նալբանդյանը՝ Երուսաղեմի կարգավիճակի մասին
6. Թրամփը ճանաչեց Երուսեղմն իբրև Իսրայելի մայրաքաղաք
7. Կթվայնացվեն Երուսաղեմի Գյուլբենկյան Մատենադարանի ձեռագրերի մի մասը. Սիոն ամսագրի բոլոր համարները եւ Մայր Ցուցակ Ձեռագրացի 12 հատորները
8. Հրեաների, քրիստոնյաների, հայերի եւ մահմեդականների քաղաքը
9. Երուսաղեմում տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերանորոգմանը նվիրված հանդիսավոր արարողություն
10. Իսրայէլ Կ՛որոշէ Բռնագրաւել Հայկական Եկեղեցւոյ Դաշտերը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: