ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար

29 ապրիլի, 2017 | 17:20

Չեխիայի խորհրդարանը ճիշտ վարվեց՝ ընդունելով Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Չեխիայի հրեական համայնքների դաշնության նախագահ Պետր Պապուշեկը։

«Ես կարծում եմ՝ ճիշտ էր Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելը», – հայտարարել է նա։ Հիշեցնենք, որ  ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել։

Այն հարցին՝ արդյոք Չեխիայի հայ համայնքը ցուցաբերու՞մ է նման հանդուրժողականություն Հոլոքոստի հիշատակի արարողություններին, Պապուշեկը նշել է, որ նման միջոցառումներին հայ համայնքի մասնակցության մասին իրեն հայտնի չէ։

NEWS.am-ի թղթակցին  խորհուրդ կտայինք այս հարցը տալ  նաեւ Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին։ ՕՐԵՐ-ի  կողմից ավելացնենք, որ հրավերների դեպքում, չեխահայերը մասնակցում են նաեւ հրեական կազմակերպությունների միջոցառումներին, այդ թվում՝ Հոլոքոստի հետ կապված, իսկ 2015 թվականին նաեւ համատեղ միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

 

Օրեր

 


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
5. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
6. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
7. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
8. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
9. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
10. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: