ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրատարակվել են Ռուբէնի «Հայաստանի Հանրապետութիւնը» և Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»

24 հոկտեմբերի, 2017 | 08:07

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ վերահրատարակել և Երևանի գրախանութներում վաճառքի է հանել ՀՅԴ Բյուրոյի ազդեցիկ անդամ, Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) ռազմական նախարար Ռուբէն ՏէրՄինասեանի «Հայաստանի Հանրապետութիւնը», ինչպես նաև Հնչակյան նշանավոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւելանի «Պատասխանատուները»  աշխատությունները:

Ռուբենի «Հայաստանի Հանրապետութիւնը» գործը ձեռագիր վիճակով պահվում է Հայաստանի Ազգային արխիվում՝ ֆոնդ 1048, ցուցակ 1, գործ 25, 206 թերթ: Արխիվում այս գործը կրում է «Ռուբեն Տեր-Մինասյանի ուսումնասիրությունը ՀՅ Դաշնակցության Բյուրոյի (1919թ. նոյեմբեր մինչև 1920թ. ապրիլ) գործունեության մասին» խորագիրը:

300 օրինակ տպաքանակով և 240 էջանոց գիրքը վերահրատարակվել է արևմտահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ։ Խմբագրումը, ծանոթագրությունների հեղինակումը և շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։ Հատորի ընդհանուր խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է։

Գիրքը վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում։ Հայաստանի գրախանութներում գիրքը վաճառվում է 3.300 դրամով։

ՍԴՀԿ նշանավոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւլեանի 400 էջանոց «Պատասխանատուները» հատորը լույս է տեսել 700 օրինակ տպաքանակով, արևելահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ։

Այս հատորը կարևոր աղբյուր է 1890-ական թթ. վերջերից մինչև 1914-ի հայ-թուրքական դեպքերն ու իրադարձությունները ավելի լավ, նոր լույսի տակ ընկալելու և մեկնաբանելու տեսակետից: Մասնավորապես, այս գրքում մանրամասն կերպով և մասնակցի ներկայությամբ պատմվում է ՍԴՀԿ-Երիտթուրքեր, ՀՅԴ-Երիտթուրքեր, ՍԴՀԿ-Իթիլաֆ շփումների, հակասությունների և համագործակցության մասին:

Հատուկ այս հրատարակության համար առաջաբան է գրել հնչակյան գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, դոկտոր Եղիկ Ճէրէճեանը Բեյրութից։ Խմբագրումը, ծանոթագրությունների հեղինակումը և շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։ Հատորի ընդհանուր խմբագիրը Թաթուլ Հակոբյանն է։

Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում։ Հայաստանի գրախանութներում գիրքը վաճառվում է 3․900 դրամով։

ԱՆԻ կենտրոն


Առնչվող նյութեր
1. Հայկական գրքերի միավորում՝ համամայկական և համաշխարհային թվային հարթակներում
2. Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքը՝ Մայրենիի շաբաթվա շրջանակում
3. Գրքերի շնորհանդես՝ «Հրանտ Դինք. 10 տարի անց» շաբաթվա շրջանակներում
4. Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդես սփյուռքի նախարարությունում
5. «Գրքարվեստ» միջազգային XI-ում Հայաստանի ներկայացած գրքերն արժանացել են մրցանակների
6. Դանիայի Թագավորական գրադարանի հայկական գրքերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: