ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին

25 մայիսի, 2018 | 13:05

Մայիսի 30-ին 19.30-ին Լոնդոնի թագավորական Քովենթ Գարդեն օպերայի բեմում  ներկայացվելու է Թագավորական օպերայի եւ բալետի ժառանգությունը՝ առանձնահատուկ ,,Գարնանային Գալա,, ներկայացմամբ, որը պատրաստել են օպերայի տնօրեն Օլիվեր Միրսը  եւ բալետի տնօրեն Քեյվին Օ Հարը։ Գեղարվեստական ղեկավար Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ Թագավորական նվագախմբի հետ հանդես կգան օպերային աստղեր Լիպարիտ Ավետիսյանը, Հրաչուհի Բասենցը, Բրայան Հիմելը, Գվին Հագս Ջոնսը, Կոնու Կիմը, Անիտա Ռախվելիշվիլին եւ Փրեթթի Յենդը։ Նրանք հատվածներ կներկայացնեն  La Fille du RegimentNormaEugene OneginTosca եւ  Carmen օպերաներից, ինչպես նաեւ այլ երաժշտական կատարումներ։ Հետաքրքիր բալետային ծրագիր է նախապատրաստել նաեւ թատրոնի բալետային խումբը։

Հաճելի է, որ մեկ տարվա ընդմիջումից հետ, հայազգի մեր երկու հրաշալի երգիչները կրկին  հանդես են գալու Քովենթ Գարդենում։

ՕՐԵՐ

Տոմսերը կարող եք պատվիրել հետեւյալ կայքէջում՝

https://www.roh.org.uk


Առնչվող նյութեր
1. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
2. ՄԱՆՈՆ օպերայի պրեմիերան Հայաստանի օպերային թատրոնում
3. Կարինե Բաբաջանյանի ,,Կարմենը,, կհնչի Դուբայում եւ Երեւանում
4. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
5. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
6. Միհրան Աղաջանյանը՝ Մարինյան թատրոնից ֆրանսիական բեմ
7. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
8. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը
9. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
10. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: