ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում

16 ապրիլի, 2018 | 11:20

Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, 32-ամյա Հրաչյա Բոյաջյանն արժանացել է Լոնդոնի պատվավոր բնակչի կոչմանը։

Ապրիլի 12-ին Լոնդոնում  կայացած հանդիսավոր ձեռնարկի ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչ Մուարայ Քրայգը  նրան է հանձնել  ՙԼոնդոնի ազատ բնակիչ» տիտղոսի հավաստագիրը։ Այս կոչումը տրվում է ոչ միայն Լոնդոն քաղաքի վաստակի արժանի քաղաքացիներին, այլեւ օտարներին։  Որոշումն ընդունել է քաղաքային խորհուրդը։ Նա երկրորդ հայն է, ով արժանանում է նման տիտղոսի։

Հրաչյա Բոյաջյանը Հայ-լեհական հասարակական կոմիտեի  նախագահն է, Տաճարականների միաբանության ասպետ։ Ծնվել է 1985 թվականին Եղեգնաձորում։ 1996 թվականին տեղափոխվել է Լեհաստան, սովորել է Սիլեզիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զբաղվում է գործարարությամբ։

2006 թվականին հիմնել է Շլոնսկի հայերի միությունը, որի առաջին ղեկավարն է եղել մինչև 2012 թվականը։ 2010 թվականին Սիլեզիա նահանգում բնակվող հայ համախոհների հետ միասին հիմնադրել է Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես կրոնական կազմակերպություն։ Եղել է Եկեղեցական խորհրդի առաջին ատենապետը, պաշտոնավարել է 2010-ից մինչև 2013 թվականը։ Որպես համահեղինակ (2012 թ.) և Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ, Զաբժեում հիմնել է հայկական դպրոց և Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի  անվան հայ ազգային գրադարանը։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
3. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
4. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
5. Մեծ Բրիտանիայի հայկական համայնքը նոր խորհուրդ է ընտրել
6. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
7. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
8. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
9. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
10. Լեհաստան. Լյուբլին և Վանաձոր քաղաքները հնարավոր է համագործակցեն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: