ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ Կանադայում

24 հունվարի, 2017 | 15:47

ԿԱՆԱԴԱ.- Հունվարի 21-ին Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, որին մասնակցեց նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Այս մասին ՕՐԵՐ-ին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

canada hrant dink 2

Երեկոյի բանախոսն էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, Քվեբեկի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Ելույթով հանդես գալով և միջոցառման կազմակերպման համար դրվատանքի խոսքեր ուղղելով «Զորյան» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Սարգսյանին և կանադահայ հայտնի գործիչ Րաֆֆի Բեդրոսյանին` դեսպան Եգանյանը կարևորեց միջոցառման անցկացումը` նշելով, որ քանի դեռ ողջ աշխարհում կան Հրանտ Դինքի գործի շարունակողներ, նրա հիշատակը չի մոռացվելու: Դեսպանը շնորհակալություն հայտնեց պարոն Օզդեմիրին` վերջինիս կատարած մեծածավալ և պատվարժան աշխատանքի համար և նրան պարգևատրեց Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրով:

Իր ծավալուն ելույթում Ջեմ Օզդեմիրն անդրադարձավ իր և Հրանտ Դինքի երկարամյա բարեկամական հարաբերություններին և ընդգծեց այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Դինքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի հանրահռչակման և դրա մասին իրազեկվածության բարձրացման գործում: Օզդեմիրը նշեց, որ նաև Հրանտ Դինքի շնորհիվ է, որ ինքը նախաձեռնեց Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունումը: Ելույթից հետո Օզդեմիրը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

canada hrant dinkԵրեկոյի ընթացքում ցուցադրվեց Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի տեսաուղերձը միջոցառման մասնակիցներին, ինչպես նաև Դինքի կյանքի և գործունեության մասին պատմող տեսաֆիլմ:

Հունվարի 22-ին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված նույնաբովանդակ միջոցառում կայացավ նաև Տորոնտո քաղաքում:

canada hrant dink 1


Առնչվող նյութեր
1. «Մեր Մարտին Լյութեր Կինգը» . Հրանտ Դինքի հիշատակի խնկարկումը
2. Ֆէթհիէ Չեթինի խօսքը Հրանդ Տինքի 11րդ Տարելիցին առթիւ
3. «Ցեղասպանութեան ճանաչումը կը պահանջենք նախ մե՛ր ժողովուրդին համար, ապա ամբողջ մարդկութեան համար». Կարօ Փայլանի ելոյթը Մոնթրէալի մէջ
4. Ատոմ Եղոյեան արժանացած է Գանատայի Ազգային շքանշանի բարձրագոյն տիտղոսին
5. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
6. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
7. Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում հիշեցրել է Հրանտ Դինքի սպանությունը եւ պաշտպանել Գարո Փայլանի շահերը
8. Շվեդիա. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմում
9. «Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում Երեւանում
10. Հրանտ Դինքից մինչեւ Կարո Փալյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: