ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ

17 հոկտեմբերի, 2018 | 21:11

Սթամպուլի քաղաքապետարանի աւագանիի նիստին որոշուած է հաշուի առնել բնակչութենէն ստացած բողոքներն ու առաջարկները եւ վերանուանել Սթամպուլի շարք մը փողոցներ:

Ըստ Ermenihaber.am-ի՝ Սթամպուլի մէջ հրատարակուող «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանդ Տինքի պատուին փողոց մը անուանակոչուած է Սթամպուլի Շիշլի շրջանին մէջ: Մեշրութիյէթ թաղամասի ներկայ Սամանէոլու փողոցը այսուհետեւ պիտի կոչուի Հրանդ Տինքի փողոց:

Յիշեցնենք, որ Տինքը սպաննուած էր 2007-ին թուրք ազգայնական Օկիւն Սամասդի կողմէ՝ «Ակօս»-ի խմբագրատան դիմաց:

Նշենք, որ Սթամպուլի փողոցներէն մէկն ալ անուանակոչուած է թրքական գրականութեան նշանաւոր դէմքերէն մէկուն՝ Եաշար Քեմալի պատուին: Քիւրտ Եաշար Քեմալը մեծցած է Վանի մէջ: Անոր ջանքերով էր, որ 1950-ականներուն կանխուեցաւ Վանի Աղթամար կղզիի Սուրբ Խաչ հայկական եկեղեցւոյ աւերումը:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: