ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հրաժեշտ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին

24 մարտի, 2017 | 08:00

Հաց բերող Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Երևանի Շահումյանի գերեզմանատանն այսօր վերածվեց սգո հանրահավաքի, որի ժամանակ հնչեցին նաև քաղաքական հայտարարություններ, մարդկանց համար ընթերցվեց նրա կենսագրությունը: Հաց բերողը հուղարկավորվեց իր ձեռքով պատրաստված դագաղում՝ մարդկանց ծափերի ներքո մեքենայից հանվելուց հետո: Այս մասին գրում է tert.am-ը:

hats berogh taghumԴերասանուհի Թամար Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս կարգի հուղարկավորություն Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում:

«Շատերը հարցնում էին ինձ, թե ինչու սովորական փոս չի, և ինչու չի կարելի անմիջապես դագաղի վրա հող լցնել։ Սա ստորգետնյա դամբարանի տեսակ է՝ ամբողջովին բետոնապատված։ Ե՛վ դագաղը, և՛ մարմինը շատ երկար ժամանակ պահպանվում են, որովհետև  օդափոխիչ խողովակներ են անցկացված պատերի ներսում: Երկար ժամանակ կպահպանվի, եթե հաջողվի տեղափոխել Եռաբլուր, ինչպես ինքն է արժանի: Եթե ոչ, հենց սրա վրա հուշարձանը կկառուցվի»։

Ներկաների համար Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը կարդաց Հաց բերողի կենսագրությունը:

«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցրած Հաց բերողը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 9-ին, հայ ժողվարպետ է՝ փայտի գեղարվեստական փորագրող, արցախյան ազատամարտի մասնակից:  Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկեր բաժինը: Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ»:

Հուզիչ ելոյթով հանդես եկավ նաեւ համաշխարահային օպերայի սիրված սոպրանո Հասմիկ Պապյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ ձերբակալության 1-ին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով, ըստ նրա փաստաբանների, նրա առողջությունն անդառնալիորեն քայքայվեց և պատճառ դարձավ նրա մահվան:

«Հաց բերողի» մահվանից հետո Երևանում անցկացվում են բողոքի ցույցեր՝ նրան «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պահանջով:

 


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ.Աղոթք ու հոգեհանգստյան պաշտոն Արթուր Սարգսյանի հիշատակին
2. Աղօթք՝ «հաց բերող» Արթուր Սարգսեանի հոգիին համար Ժընեւի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ մէջ
3. Հոգեհանգստյան պաշտոն Արթուր Սարգսյանի հոգու հանգստյան համար
4. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից «Հաց բերող» Արթուր Սարգսյանի սպանությունը. գերմանահայ երեք կազմակերպությունների հայտարարությունը
5. Եվրոպահայ կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ. «ՀԱՑ ԲԵՐՈՂ» ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է
6. Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել է . երթ եւ նստացույց Երեւանում
7. Արթուր Սարգսյանը` ՚՚Հաց բերողը՚՚ ազատ է արձակվել եւ տեղափոխվել հիվանդանոց
8. Դատապարտում են բռնությունները եւ պահանջում հաց բերող Արթուր Սարգսյանի ազատությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: