ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում նշվեց Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև կապերի 25-ամյակը

22 սեպտեմբերի, 2017 | 17:09

Սեպտեմբերի 20-ին ՀՀ Անկախության օրվա, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Հռոմի Սբ. Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ եկեղեցական ծիսակատարություն՝ Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիի նախագահությամբ:

Արարողությունից առաջ ներկաներին ողջույնի խոսք ուղղեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան հայ վարժարանի ռեկտոր գերապայծառ Նարեկ Նամոյանը:

Պատարագին հնչեցրած իր քարոզում Կարդինալ Սանդրին, խոսելով հայ-վատիկանյան հարաբերությունների մասին, նշեց, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմությունը ճանապարհ է, որը բաղկացած է բազմաթիվ լուսավոր կետերից, որոնց թվում են Հայաստանի երեք նախագահների այցելությունները Սուրբ Աթոռ, Հովհաննես Պողոս 2-րդի և Ֆրանցիսկոս 1-ինի այցելությունները Հայաստան, Սուրբ Աթոռի և Հայ առաքելական եկեղեցու միջև ջերմ և կառուցողական շփումները: Կարդինալ Սանդրին հավելեց, որ յուրաքանչյուր կատարված քայլ առավել խորը հարգանքի և բարեկամության կապեր հաստատելու հնարավորություն է ստեղծել, որոնք ավելի գեղեցիկ և հարուստ են դարձրել դիվանագիտական հարաբերությունները:

Պատարագից հետո ելույթ ունեցավ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ով իր խոսքում նշեց, որ հայ-վատիկանյան հարաբերություններն ունեն դարավոր պատմություն և զարգացել են բովանդակալից երկխոսության ու փոխադարձ խորին հարգանքի հիման վրա: Դարերով ամրացած միջեկեղեցական, միջմշակութային և միջանձնյա փոխըմբռնման հարաբերությունները հանգեցրել են միջպետական շփման այն բարձր մակարդակին, որը արձանագրվել է այս քառորդդարյա ժամանակաշրջանում:

Դեսպանը երախտագիտություն հայտնեց կարդինալ Սանդրիին հայ-վատիկանյան միջպետական, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերությունների զարգացման գործում անձնական մեծ ավանդի համար՝ հավելելով, որ խորհրդանշական է հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձի նշումը Քահանայապետական հայ վարժարանում, քանի որ այս հաստատությունը հարյուրամյակներ շարունակ ամուր կամուրջ է եղել հայ-վատիկանյան կապերում:

Պատարագին հետևեց ընդունելություն, որին ներկա էին Սուրբ Աթոռի պետքարտուղարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանն ամեն օր շոկի է ենթարկվում
2. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
3. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
4. Վարդավառ ամենամյա միջազգային փառատոն.Գեղարդի վանք, Գառնի
5. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
6. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
7. Together4Armenia հարթակը միավորում է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետներին
8. Ծաղկաձորում կմեկնարկի տարածաշրջանային Ամառային դպրոց՝ “Երիտասարդ ակտիվիստ” ծրագրի շրջանակներում
9. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
10. Վաշինգտոն. Սմիթսոնյան հաստատության փառատոնը ներկայացնելու է Հայաստանի մշակույթը, արհեստն ու արվեստը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: