ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հռոմի պապ. ու՞ր էիք նայում դուք, հզոր պետություններ

28 հունիսի, 2016 | 06:25

pope yerevan 11Նախագահի ելույթը լսելուց հետո, չէի կարող չասել, որ դա «ցեղասպանություն» է. Հռոմի պապը վերջին պահին ելույթը փոխելու մասին

«…Այս (հունիսի 24-ի) ելույթի մեջ սկզբում այդ բառը չկար, դա ճիշտ է։ Ես ավելացրեցի դա։ Ես արեցի դա միայն նախագահի ելույթի տոնայնությունը լսելուց հետո…»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Հայաստանից դեպի Հռոմ թռիչքի ընթացքում պատասխանելով Agence France-Presse-ի լրագրողի հարցին, թե ինչու էր Սրբազան Քահանայապետը վերջին պահին որոշել փոփոխություն մտցնել նախապես պատրաստված իր ելույթում։

Երևան-Հռոմ թռիչքի ընթացքում կազմակերպված ասուլիսի ընթացքում ի թիվս բազում այլ թեմաների Պապը խոսել է եռօրյա այցից ստացած իր տպավորությունների, դեպի Ադրբեջան և Լեհաստան գալիք այցելությունների, քրիստոնեական միության, եկեղեցու վերափոխման և նախկին պապ Բենեդիկտոս 16-րդի դերի մասին։

«Արգենտինայում, երբ խոսում են հայերի ոչնչացման թեմայի շուրջ, միշտ օգտագործվում է ցեղասպանություն եզրը։ Ես այլ բան չեմ էլ իմացել։ Բուենոս Այրեսի տաճարում, մենք մի խաչքար էինք դրել խորանի մոտ` Հայոց ցեղասպանության հիշատակի համար… Ես այլ բառ չեմ էլ իմացել։ Ես այդ բառը գիտեի սկզբում։ Երբ ես եկա Հռոմ, ես մեկ այլ բառ լսեցի. «Մեծ ոճիր» կամ «սարսափելի ողբերգություն», բայց չգիտեմ, թե հայերեն ինչպես են ասում (նկատի ունի Մեծ եղեռնը – Panorama.am): Եվ ինձ ասացին, որ ցեղասպանություն բառը այլևս չօգտագործեմ, փոխարենը այլ բառ օգտագործեմ։ Ես միշտ խոսել եմ 20-րդ դարի երեք ցեղասպանությունների մասին… Առաջինը Հայերի ցեղասպանությունն էր, հետո Հիտլերի կողմից իրագործածը, և վերջինը Ստալինի կողմից… Կան նաև ավելի փոքր ծավալների [ցեղասպանություններ], օրինակ Աֆրիկայում, բայց երկու համաշխարհային պատերազմների ընթացքում այս երեքն են տեղի ունեցել։

Մի իրավաբան ինձ մի անգամ ասաց, որ ցեղասպանությունը ավելի տեխնիկական բնույթի տերմին է։ Ցեղասպանություն ճանաչելով բացվում են հատուցումների վերաբերյալ հարցերը… Դա այն է, ինչ ինձ իրավաբանները ասացին։ Անցյալ տարի, երբ ես պատրաստում էի իմ տեքստը, ես տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդը օգտագործել էր այդ բառը, նա օգտագործել էր երկուսն էլ. Ցեղասպանությունը և Մեծ եղեռն։ Եվ ես դա մեջբերեցի չակերտների մեջ…

…Այս (հունիսի 24-ի) ելույթի մեջ սկզբում այդ բառը չկար, դա ճիշտ է։ Ես ավելացրեցի դա։ Ես արեցի դա միայն նախագահի ելույթի տոնայնությունը լսելուց հետո, նաև հաշվի առնելով իմ անցյալը այդ տերմինի (ընկալման) վերաբերյալ, և  Սբ Պետրոսի տաճարում անցյալ տարի այդ բառը հրապարակային օգտագործելուց հետո այժմ արդեն շատ տարօրինակ կլիներ գոնե նույն բանը չկրկնելը։

Բայց այդտեղ ես կցանկանայի ընդգծել մեկ այլ կողմ. գերտերությունները իրենց հայացքները թեքել էին մի կողմ այս և մյուս երկու ցեղասպանությունների ժամանակ… Առաջին աշխարհամարտի ժամանակ, որտե՞ղ էր հայկական հարցը իր կարևորությամբ։ Պետք է սա ընդգծել։ Եվ պատմական հարց է պետք ուղղել նրանց. ու՞ր էիք նայում դուք, հզոր պետություններ։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նստավայրում հունիսի 24-ին Սերժ Սարգսյանը և Ֆրանցիսկոս պապը հանդես էին եկել հայտարարություններով, որտեղ երկրի ղեկավարը, մասնավորապես, ասել էր. «Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է և անհերքելի իրողություն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առաջ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին հենց դա վկայեց։

Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարևան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն և համատեղ բարեկեցիկ ապագա»։

Աղբյուր` Panorama.am


Առնչվող նյութեր
1. Չեխիայի նախագահը Հռոմի Պապին հրավիրել է Լիդիցե
2. ”Մեզի ծնաւ խաղաղութեան իշխանը”. Ֆրանչիսկոս Պապին Սուրբ Ծննդեան ”Ուրպի էթ Օրպի” պատգամը
3. Հռոմի պապը սրբադասեց Հօրը կողմէ հայ՝ Մայր Թերեզան
4. Մայր Աթոր Ս.Էջմիածինը կաջակցի Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգությանը
5. Հռոմ Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը 12 րոպեանոց տպավորիչ տեսահոլովակում
6. Հայաստանը Ֆրանցիսկոս պապի այցի կարիքը շատ ուներ.-Հայր Դանիել, Նոյ հեռուստաալիք
7. Ֆրանչիսկոս Սրբազան Պապի եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի համատեղ հռչակագիրը
8. Ֆրանչիսկոս Պապ` Շնորհակալութիւն Հայ ազգին
9. Հռոմի Սրբազան Քահանայապետն այցելեց Խոր Վիրապի վանք` ավարտելով այցը Հայաստան
10. Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Հանրապետության հրապարակում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: