ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունվարի 13-ին Պրահայում կբացվի «Զատիկ» շաբաթօրյա մանկապարտեզը

10 հունվարի, 2018 | 15:31

Չեխիայում բնակվող հարգելի հայրենակիցներ, 2018 թվականի հունվարի 13-ից Պրահայում աշխատելու է «Զատիկ» հայկական շաբաթօրյա մանկապարտեզը, որն իր դռները կբացի 3 տարեկանից բարձր երեխաների համար:

«Զատիկը» կդառնա նախադպրոցական տարիքի հայ բալիկների ուսումնադաստիարակչական կենտրոն: Երեխաների հետ կաշխատի Հայաստանից հատուկ հրավիրված մասնագետ:

Սիրով կսպասենք ձեզ; «Զատիկը» աշխատելու է շաբաթ օրերին ժամը` 11:30 -13:30, հասցե` U Půjčovni 3, 110 00, Պրահա 1:

«Զատիկն» ունի իր ՖԲ էջը՝
https://m.facebook.com/zatikpraha/?__nodl&ref=www.facebook.com&_rdr

Մանկապարտեզի աշխատանքի պայմաններին ծանոթանալու համար դուք կարող եք նաև նամակ գրել այս էլեկտրոնային հասցեով՝ zatikpraha@gmail.com


«ԶԱՏԻԿ» մանկական զարգացման կենտրոնը նախատեսում է 3-6 տարեկան երեխաների հետ աշխատանքներ խմբային պարապմունքների ձևով:
Պարապմունքների ընթացքում շեշտը դրվելու է երեխաների զգայական դաստիարակության, ճանաչողական գործունեության բոլոր ձևերի՝ մտապահման, մտածողության, երևակայության, զարգացման, խոսքի ձևավորման և զարգացման վրա՝ ներառելով բոլոր կողմերը՝ բառապաշար, շարահյուսություն, հնչյունաարտաբերում, մանր մոտորիկայի զարգացում, ինչպես նաև տրամաբանության զարգացում և տարրական մաթեմատիկական գիտելիքների ուսուցում:

Պարապմունքների ընթացքում իրականացվելու են զգայական ոլորտի զարգացման խաղեր, երաժշտադիդակտիկ, ոչ սյուժետային, լսողական ընկալման և խոսքային զարգացման խաղեր, շարժախաղեր, բեմականացումներ, պատկերավոր գործունեության բոլոր տեսակները՝ ծեփ, ապլիկացիա, նկարչություն:
Տրվելու է հարուստ խոսքային նյութ՝ ոտանավորներ, խաղիկներ, հանելուկներ, շուտասելուկներ, հեքիաթներ:

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Սուրբ Զատիկի Տոնացույցը Չեխիայի Հայ առաքելական եկեղեցում
2. Արցախի Նորագյուղը նոր մանկապարտեզ ունի՝ արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի աջակցությամբ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: