ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունիսի 18-ին բարեգործական համերգ եւ երաԺշտական ալբոմի շնորհանդես Վիեննայում

14 հունիսի, 2017 | 08:00

Հարգելի հայրենակիցներ, սույն թվականի հունիսի 18-ին, ժ. 18:00-ին հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու <<Հայաստան>> մշակութային կենտրոնում կայանալիք համերգին (Hadikgasse 28, Վիեննա):

Այն կազմակերպվում է մեր  բարեգործական նախագծի շրջանակներում (Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի հովանու ներքո), որից ստացված հանգանակություններով հնարավոր կլինի  աջակցել Երևանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տաղանդաշատ երեխաներին:

2008 թ.-ից կազմակերպվել են մի շարք համերգներ և ձեռք են բերվել բազմաթիվ երաժշտական գործիքներ, սարքավորումներ, տարատեսակ պարագաներ,
ապահովվել են հաշմանդամ ու ազատամարտիկների երեխաների դպրոցի վճարները,
ինչպես նաև 2015 թ.-ին կազմակերպվել է դպրոցի երգչախմբի այցելությունը Ավստրիա և Գերմանիա:
ՈՒրախ ենք Ձեզ ներկայացնելու հիշյալ ծրագրի շրջանակում իրականացված դպրոցի երգչախմբի անդրանիկ երաժշտական ալբոմը, որի շնորհանդեսը նույնպես նախատեսված է հունիսի 18-ին:

Ի սրտե շնորհակալ եմ բոլորին,  ովքեր աջակից են լինում այս բարեգործական նախագծին:
Գայանե Միրզոյան

Համերգի մասնակիցներ` Գլիեռ լարային քառյակ

Վլադիսլավ Վինոկուրով – ջութակ
Դոմինիկա Ֆալգեր – ջութակ
Գայանե Միրզոյան – ալտ
Էնդռե Ստանկովսկի – թավջութակ

Ծրագրում` Մոցարտ, Բորոդին, Կոմիտաս/Ասլամազյան
Համերգի ավարտին` հյուրասիրություն

Մուտքը` 15€ / աշակերտներին`անվճար
Հեռ.` +43 (1) 718 09 65, 0676 41 44 345
Էլ.փոստ` office.aakg@gmail.com
gayane.mirzoyan.music@gmail.com


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: