ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունիսի 16-ին մեկնարկում է «Սայաթ-Նովա» փառատոնը

06 հունիսի, 2017 | 08:59

Music of Armenia-ն հայտարարել է «Սայաթ-Նովա» փառատոնի ﬔկնարկի մասին, որն այս տարի տեղի կունենա հունիսի 16-18-ը:

Փառատոնը կﬔկնարկի Թբիլիսիում և կավարտվի Երևանում: Հայ երաժիշտները կհյուրընկալվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում հունիսի 16-ին: Այստեղ հայ և վրացի երաժիշտները կներկայացնեն Սայաթ-Նովայի ու աշուղական երաժշտությունը ոչ ﬕայն անհատական կատարուﬓերի այլև համարտեղ աշխատանքի ﬕջոցով:

Փառատոնի գործընկերներն են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիﬓադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Գերմանական ﬕջազգային համագործակցության ընկերությանը (GIZ), Մետաքսի ճանապարհ հյուրանոցը, «Մեգերյան Կարպետ» ընկերությունը, Ֆաբրիկա հյուրանոցը, Թբիլիսի և gg taxi-ն:

IDeA հիﬓադրաﬕ աջակցությամբ փառատոնն այս տարի անցկացվում է նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում, որը վերականգնուﬕց հետո վերաբացվել է 2015թ-ի հոկտեմբերին։ Փառատոնի կազմակերպումը եկեղեցու տարածքում ոչ ﬕայն նոր շունչ կհաղորդի եկեղեցական կյանքին, այլև կնպաստի վիրահայության ազգային ինքնության պահպանմանը։

Տոնելով այս յուրահատուկ արվեստի գեղեցկությունը՝ «Սայաթ-Նովա» փառատոնի նպատակն է պահպանել և տարածել Սայաթ-Նովայի ժառանգությունն ու առհասարակ աշուղական մշակույթը: Մի քանի օրերի ընթացքում Սայաթ-Նովա փառատոնը իր շուրջը կﬕավորի երկու հարևան երկրների տարբեր փորձառություն ունեցող երաժիշտների, ովքեր անաղարտ են պահում Սայաթ-Նովայի երաժշտությունը ու աշուղական արվեստը:

«Սայաթ-Նովա» փառատոնն այս տարի տեղի կունենա երկրորդ անգամ ու ևս ﬔկ անգամ կﬕավորի ﬔծ բանաստեղծի և աշուղի արվեստը գնահատողներին: Փառատոնը կօգնի վերհիշել ու վերագնահատել հայկական երաժշտության ունեցած ու տարիների ընթացքում ﬔզ հասած հարուստ ժառանգությունը:

Փառատոնի ծրագիրն ու մասնակիցները.

16 Հունիս 2017 ԹԲԻԼԻՍԻ \ Սուրբ Գևորգ եկեղեցի Հայ և վրացի երաժիշտների հաﬔրգ

17 Հունիս 2017 ԵՐԵՎԱՆ | Մետաքսի ճանապարհ հյուրանոց Ջնար անսամբլ

18 Հունիս 2017 ԵՐԵՎԱՆ | Մեգերյան Կարպետ Սայաթ-Նովա անսամբլ

Music of Armenia E: info@musicofarmenia.com W: www.musicofarmenia.com

Sayat Nova Festival E: info@sayatnovafestival.com


Առնչվող նյութեր
1. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
2. Սայաթ-Նովան նորովի բացահայտվեց չեխահայերի համար
3. ՍԱՅԱԹ ՆՈՎԱ .Բացառիկ գրական-երաժշտական երեկո
4. Սայաթ-Նովա. «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկո
5. Հոբելյան՝ սայաթնովյան շնչով
6. Սայաթնովյան Վարդատոնը՝ ժողովրդական սիրո և բարեկամության տոնահանդես
7. Ժողովրդական տոնախմբություն՝ մայիսի 18-ին. Երևանում նշվելու է Վարդատոնը
8. Համաշխարհային պրեմիերա Երևանում. հնչեց Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված Ա. Սիգալի «Հոգու երգերը»
9. «Սիրո կամուրջ» մյուզիքլը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: