ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը

13 մայիսի, 2016 | 08:01

ARI TUNՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը: 

Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

Ծրագիրը մեկնարկում է 2016թ.  հունիսի 12-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել իրենց բարեկամների տանը, իսկ նրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդ- ներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ,  այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու են բժիշկը և ոստիկանական անձնակազմը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀՀ սփյուռքի նախարարությունը 2016 թվականին նախատեսում է Սփյուռքի երիտասարդների  «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի շրջանակներում կազմակերպել նախորդ տարիների մասնակիցների հավաք: Այն նախատեսվում է իրականացվել 2016 թվականի օգոստոսի 14-27-ը՝ ծրագրի 8-րդ փուլի շրջանակներում: Հավաքին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր երիտասարդները: Մասնակիցները հոգում են միայն իրենց Հայաստան հասնելու և վերադառնալու ճանապարհածախսը: Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև 2016 թվականի մարտի 1-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
 ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
     Հասցե` ք.Երևան 0010, Վ. Սարգսյան 3
Հեռ.` (+37410) 58-56-01 (608)                                            

                                                                                                 Էլ. փոստ` europedep@yahoo.fr,

                                                                            europedep@gmail.com

 

        


Առնչվող նյութեր
1. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
3. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
4. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
5. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
6. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
7. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
8. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
9. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10. Սփյուռքից դժգոհություններ են հայտնել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների մասին. հայտնում է սփյուռքի նախարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: