ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները

27 հոկտեմբերի, 2017 | 14:19

Հոկտեմբերի 25-ին Աթենքում տեղի ունեցավ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարությունների միջև հատուկ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, իսկ հունականը՝ Հունաստանի ԱԳ փոխնախարար Յաննիս Ամանատիդիսը: Հանդիպմանը մասնակցեց նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:

Հանդիպման օրակարգում էր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների առաջմղման ուղիների քննարկումը: Երկուստեք գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունների կապակցությամբ՝ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք օգտագործման և տնտեսական հարաբերությունները ևս նույն մակարդակին հասցնելու համար:

Ողջունելով հայկական կողմին՝ փոխնախարար Ամանատիդիսն ընդգծեց, որ Հունաստանը հետամուտ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առաջմղման հարցում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ակտիվ փոխգործակցություն ծավալելու միջոցով: Նա հույս հայտնեց, որ այս հատուկ աշխատանքային խումբը կնպաստի առևտրատնտեսական ոլորտում հեռանկարային ուղղությունների ուրվագծմանը:

Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժևորեց երկու երկրների միջև տնտեսական ոլորտում առկա իրավապայմանագրային ամուր հենքը և ներկայացրեց հայ-հունական տնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավոր ուղղություններ, որոնց թվում են Հայաստանում բացվող ազատ առևտրի գոտիների աշխատանքներում հունական ընկերությունների ներգրավումը, Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի հետ Հունաստանի համագործակցության ակտիվացումը, ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում ընձեռնված ներուժի օգտագործումը («Հորիզոն 2020», GSP+, COSME):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Երևանում 2018թ. կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք «Բիզնես ֆորումին» հունական ձեռնարկությունների մասնակցության, երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ համաժողովի, ինչպես նաև հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
2. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
3. ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
4. Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
6. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
7. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
8. Կմիավորվե՞ն արդյոք սփյուռքում հայերն ու հույները
9. Կարեն Նազարյան. Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա
10. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: