ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունաստան. Դեսպան Չարչօղլյանի հանդիպումն Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքի հետ

04 նոյեմբերի, 2016 | 15:26
GAGIK GHALATCHAN Gresse

GAGIK GHALATCHAN Gresse

ԱԹԵՆՔ.- Նոյեմբերի 4-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն հանդիպեց Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարք Ամենապատիվ Յերոնիմոս Բ Արքեպիսկոպոսին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը վերջինիս մաղթեց արգասաբեր գործունեություն և ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում՝ ի շահ հայ և հույն եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության: Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը խնդրեց իր եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:

Երկուստեք կարևորվեց Հունաստանի հայ համայնքի ունեցած դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Այդ համատեքստում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Պատրիարքին հայկական գաղթօջախի և Հունաստանում գործող հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորված հոգատար վերաբերմունքի համար:

Պատրիարքի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը:


Առնչվող նյութեր
1. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
2. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
3. Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար
4. Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները
5. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
6. Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին
7. Հունաստան. մի շարք քաղաքներում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
8. Կմիավորվե՞ն արդյոք սփյուռքում հայերն ու հույները
9. Կարեն Նազարյան. Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության վրա
10. «Մեր հերոսական Արցախը» Հունաստանում` Կարեն Միրզոյանի մասնակցությամբ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: