ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունաստանի քաղաքական կուսակցությունները զորակցել են հայկական պահանջատիրական պայքարին

08 մայիսի, 2017 | 15:02

ՀՈՒՆԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կիրակի, մայիսի 7-ին, Աթենքի Նիկիայի քաղաքապետարանի սրահում Հայկական Հարցին նվիրված ՌԱԿ Հայ իրավանց հանձնախումբը միջոցառում էր կազմակերպել։ Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնում են Աթենքի ,,Հայաստան,, կենտրոնից։ 

Միջոցառմանը իրենց զորակցությունը հայտնելու էին եկել Հունաստանի խորհրդարանի քաղաքական կուսակցություննեը և հայկական հայրենասիրական ճակատի ուժերը։

Հունաստանի խորհրդարանի անունից ողջույնի խոսք հղեց խորհրդարանի պատգամավոր Էվանգելիա Կարակոստան, իսկ ՀՀ իշխանության անունից՝ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան նաև Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան կուսացությունը, Հայկական Ժողովրդային Շարժումը, Հունահայոց թեմական խորհուրդը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, Հունահայ Երիտասրադության ներկայացուցիչը։

Օրվա հիմնական բանախոսներ էին  համալսարանի դասախոս, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Կոնստանտինոս Արվանիտոպուլոսը, ով խոսեց Հայոց ցեղասպանության քաղաքական տարողության մասին, իսկ լրագրող, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Լիանա Կանելին բանախոսեց Հայոց ցեղասպանության մարդկային տարողության թեմայով։

Հանդիսությանը հնչեց հայկական մեղեդի՝ Տիգրան Սարգսյանի (դուդուկ), Քրիստինե Էլեֆտերովայի (շվի) և Մարգար Էլեֆտերիադիսի (դհոլ) կատարմամբ։ Ասմունքեց նաև Սոնա Գալստյանը։

Գեղարվեստական բաժնին հաջորդեցին Հունաստանի խորհրդարանի նախկին նախագահ, Ապոստոլիս Կակլամանիսի զորակցության ուղերձը և հաջորդեցին Հունաստանի խորհրդարանական կուսակցությունների զորակցության խոսքերը։

«Սուգը հավերժ է, առանց պայքարի» նշանաբանով միջոցառումը  խորհրդանշեց հունահայ համայնքում հայրենասիրական ուժերի միասնությունը և համատեղ աշխատանքի կամքը։

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սփյուռքը Հայաստանի կողքին է. Հունահայերը աջակցում են շարժմանը
2. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին
3. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
4. Ապրիլ 24. Հայաստանի եւ Արցախի ղեկավարները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
5. Ապրիլի 24-ը Պրահայում. Հայտարարություն
6. ԱԹԵՆՔ. ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ
7. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱԹԵՆՔՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԵՌԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ 140-ԱՄՅԱԿԻՆ
8. Մեր ժողովուրդներին կապում են քրիստոնեությունը, պատմությունը, ցեղասպանություններն ու մշակույթը.-հույն փոխարտգործնախարար
9. Հունաստան-Հայաստան. բանակցում են արտգործնախարարությունները
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
2.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
3.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
4.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
6.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
7.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
8.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
9.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
10.Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: