ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունահայությունը զորակցում է հայրենի ժողովրդին

01 մայիսի, 2018 | 10:57

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՄԻԱՅՆ ՄԵ՛Կ ՔԱՅԼ։

 

Երեքշաբթի, մայիսի 1-ին, երբ ՀՀ Ազգային ժողովում քվեարկվելու է ժողովրդի ՎԱՐՉԱՊԵՏԻ թեկնածուի ընտրության հարցը, երբ Երևանում մեր քույրերի և եղբայրների հեղեղող ժողովրդային ալիքը քայլ առնի դեպի Ազգային Ժողով, զուգահեռաբար Եվրոպայի հայերի համագումարը (ԵԵՀ), Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպում է ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ։

Նույն առիթով Հունաստանի հայությունը, երեքշաբթի, մայիսի 1-ին, առավոտյան ժամը 9:00-ին, Աթենքի Նեա Զմիռնի քաղաքամասում, Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ, հետևելու է վարչապետի ընտրության հետ ընթացող զարգացումներին և ՄԻԱՍՆԱԲԱՐ ՏՈՆԵԼՈՒ Է համաժողովրդական պայքարի հաղթանակը։

Հիշեցնենք, որ Ապրիլի 21-ին, Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում ևս ԵԵՀ-ն համաժողովրդական պայքարին զորակցելու համար մեծ հավաք էր կազմակերպել:

 

Կազմակերպիչ հանձնախումբ

Եվրոպայի Հայերի Համագումար

Աթենք, Հունաստան

30 ապրիլ 2018 թ.

contact@aaeurop.com

www.aaeurop.com


Առնչվող նյութեր
1. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
2. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
3. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
4. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
5. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ
6. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը
7. Եվրոպահայերի համագումարի կոչը սփյուռքահայությանը. Շվեդիա
8. Կոչ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը
9. Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը
10. 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: