ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հունագարահայերի անձնական տվյալները կարող են հայտնվել ադրբեջանցիների ձեռքը

14 հուլիսի, 2017 | 08:37

Հունգարիայի հայ համայնքը խորին անհանգստություն ու մտահոգություն  է  հայտնել այն փաստի առնչությամբ,  որ ադրբեջանական սեփականություն հանդիսացող և Ադրբեջանում գրանցված ընկերությունը ստանձնելու է հուլիսի 14-30ը Բուդապեշտում անցկացվելիք  լողի աշխարհի առաջնության FINA 2017 միջոցառումների շրջանակում առցանց ինտերնետ ծառայություններ մատուցելու գործընթացը:

Ինչպես  www.orer.eu-ին և ՕՐԵՐ ամսագրին հայտնեց Հունգարիայի հայ ինքնավարության  փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը  FINA-ի շրջանակներում անվճար ինտերնետ ապահովելու անվան տակ կարող է  քողարկված լինել Հունգարիայում դարերով բնակվող հայերի մասին  տվյալների ապօրինի հավաքագրումը:  Հայտնի է, որ  ադրբեջանական կառավարությունը հավանության է արժանացրել հայկական սփյուռքի  նկատմամբ «պատերազմական գործունեության» ընդլայնման գործընթացը։

Հաշվի առնելով վերր նշված հանգամանքները՝ Հունգարիայի հայ համայնքր պաշտոնապես իր բողոքն է հայտնել այս փաստի առնչությամբ, ձայն է բարձրացրել խնդրին առնչվող բոլոր ֆորումներում, դիմել է օմբուցմենին` խնդիրը ներկայացնելով ոչ միայն համայնքային, այլ միջազգային  տեսանկյունից.  նախ,  թե ինչպես ադրբեջանական ընկերությունը կարող է ստրատեգիական նշանակության ճյուղը տալ մի պետության, որն ակտիվորեն ներգրավված է  այսպես կոչված Իսլամական պետության ահաբեկիչների հետ։

Հունգարիայի հայ համայնքը դիմել է պետությանը պահանջելով պաշտպանել իր երկրի քաղաքացիներին ու  ապահովել  նրանց կյանքի ու անձնական տվյալների անձեռնմխելիությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Հունգրիայի հետ  հատուկ «ջերմություն»  ունեն.  բավական է հիշեցնել միայն  Գուրգեն Մարգարյանին կացնահարած  հանցագործ Ռամիլ Սաֆարովին Բաքու արտահանձնելու փաստը։

 

 

 


Առնչվող նյութեր
1. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
2. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
3. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
4. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան
5. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վիեննայում
6. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…
7. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
8. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Ժնեւում
9. ,,Ադրբեջանական լվացքատան,, հետ կապված չեխաբնակ ադրբեջանցի գործարարը մահացել է դանակահարությունից
10. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: