ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հույն գրողների միությունը» Աթենքում պաշտոնապես նշելու է «Հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը»

12 դեկտեմբերի, 2016 | 04:11

greek-writers-association«Հույն գրողների միությունը» (ՀԳՄ) Աթենքում պաշտոնապես նշելու է «Հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը»:

Միջոցառումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Հույն գրողների միության հանդիսությունների սրահում։

Հունաստանում Հայ համայնքի պատմության մեջ առաջին անգամ «Հույն գրողների միությունը» իր հարգանքի տուրքն է տալիս հայ գրականությանը` պաշտոնապես նշելով հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը:

Հանդիսությանը կմասնակցեն ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսը, նախկին նախագահներ Մեսրս Պավլոս Նաթանելը, և Ավգերինոս Անդրեուն: Հունարենով հայ պոեզիայի նմուշներ կներկայացնեն դերասաններ Ֆրոսո Զագարեուն, Դինոս Պոնտիկոպուլոսը և Հայկ Գասարջյանը:

Հայկական պոեզիայի հունարեն թարգմանությունների մասին հակիրճ պատմական ակնարկ կներկայացնի գրող Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը:

Կընթերցվեն հատվածներ Նալբանդյանի, Պատկանյանի, Սիամանթոյի, Վարուժանի, Իսահակյանի, Պարույր Սևակի, Շիրազի և այլ պոետների բանաստեղծությունների հունարեն թարգմանություններից: Հյուրերին ողջույնի խոսք կասի Աթենքի համալսարանի պրոֆեսոր, ՀԲԸՄ մասնաճուղի նախագահ Համբիկ Մարուքյանը:

Սա 1896թ. -ի համիդյան ջարդերի հիշատակման 120-ամյակին նվիրված յոթ միջոցառումների շարքի երկրորդ հանդիպումն է լինելու:

Հայերենից հունարեն թարգմանված առաջին բանաստեղծությունը եղել է Միքայել Նալբանդյանի «Ազատությունը», որը տպագրվել է 1895թ. սեպտեմբերին Աթենքի «ՀԵՍԹԻԱ» ամսագրում՝ Պոլսի Գում Գափու թաղամասում Հնչակյան կուսակցության կազմակերպած ցույցերին հաջորդած համիդյան ջարդերից հետո: Սրան հաջորդեցին նաև այլ թարգմանություններ՝ հռչակավոր հույն բանաստեղծների և հունահայ գրողների կողմից:

 

Հույն գրողների միության հանդիսությունների սրահի հասցեն.

Աթենք, Գենադյու 8 և Ակադեմիայի փողոց:

Մուտքն ազատ է:


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 103-ՐԴ ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
4. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
5. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
6. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
7. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
8. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
9. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
10. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: