ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հումորի եւ երգիծանքի օրը Հայաստանում

01 ապրիլի, 2013 | 12:47

ԵՐԵՎԱՆ-Հայաստանի կառավարությունը 2006-ի փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի 1–ը ճանաչել է որպես Հումորի եւ երգիծանքի օր:

Այս տարի Հումորի եւ երգիծանքի օրը համընկել է Մեռելոցի հետ, քանի որ երեկ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր տաղավար տոներից մեկը` Քրիստոսի Հարության տոնը` Սուրբ Զատիկը:

Հումորի եւ երգիծանքի օրվա առիթով Երեւանում մեկնարկել է «Արևավիշապ» գրաֆիկական հումորի առաջին միջազգային փառատոնը, որին մասնակցում են երգիծանկարիչները, գրազարդերն ու գրաֆիկները՝ ներկայացնելով երգիծանկարներ, կոմիքսներ, ստրիպներ, շարժեր: Ինչպես հաղորրդում է Panorama.am կայքէջը,

փառատոնը կազմակերպել են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան և Հայաստանի նկարիչների միությունը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Մրցանակակիրները կընտրվեն էլեկտրոնային քվեարկության միջոցով: 1-ին, 2-րդ, 3-րդ գլխավոր մրցանակներ են ` ,,Ոսկե Արևավիշապ,, ,,Արծաթե Արևավիշապ,, և ,,Բրոնզե Արևավիշապ,,: Կշնորհվեն նաև հատուկ մրցանակներ ՀՀ մշակույթի նախարարության՝ «Հայ գրատպության 500 ամյակ», Հայ երգիծանկարիչների ասոցացիայի և Հայաստանի նկարիչների միության կողմից: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 7-ը, նույն օրն էլ տեղի կունենա մրցանակաբաշխությունը, այնուհետև, ըստ կազմակերպիչների հայեցողության, աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի թանգարաններում, պատկերասրահներում ու ցուցասրահներում:

Փառատոնին մասնակցում են նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից` Ալբանիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելառուսից, Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Իսպանիայից, Իսրայելից, Իտալիայից, Իրանից, Թուքիայից, Լիբանանից, Լեհաստանից, Հնդկաստանից, Չեխիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և այլն:

 

Լուսանկարները` Լիլիան Գալստյանի

 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ.Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «Արևավիշապ» 2015 խորագիրը կրող երրորդ փառատոնը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: