ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հուլիսի 20-ին Լիսաբոնում նշվեց Գալուստ Գյուլբենկյանի հիշատակի օրը

22 հուլիսի, 2015 | 09:18

 gulbenkian 10ԼԻՍԱԲՈՆ-ՕՐԵՐ-ի հատուկ թղթակից.  Հուլիսի 20-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նշվեց Գալուստ Գյուլբենկյանի  հիշատակի օրը՝ մահվան 60-րդ տարելիցը։ Հիշատակի միջոցառումներն սկսվեցին Գյուլբենկյան հաստատության այգում տեղադրված մեծ բարերարի արձանին ծաղկեպսակների զետեղմամբ՝ հաստատության նախագահ պարոն Սիլվայի եւ Գյուլբենկյան ընտանիքի ներկայացուցիչ, հաստատության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Եսայանի կողմից։ Արարողությանը ներկա էին նաեւ պետական պաշտոնյաներ, հաստատության ղեկավարներ ու տասնյակ աշխատակիցներ, այդ թվում հայկական բաժանմունքի աշխատակիցները՝ տնօրեն Ռազմիկ Փանոսյանի ղեկավարությամբ։

Ծաղկեպսականեր դրվեցին նաեւ Գյուլբենկյանի անունը կրող այլ կազմակերպությունների կողմից։ Այնուհետեւ հաստատությունից ոչ հեռու գտնվող  Igreja de Nossa Senhora do Rosário de Fátima եկեղեցում մատուցվեց  Գալուստ Գյուլբենկյանի հիշատակին նվիրված պատարագ։ Պատարագին  հիշատակի եւ երախտիքի խոսք ասաց  Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով անդրադարձ gulbenkian 4կատարեց Գյուլբենկյան անհատի կատարած մարդասիրական ու կրթական աշխատանքին, նշելով, որ իր կյանքի ընթացքում ուր էլ որ ծառայել է, մշտապես հանդիպել է Գյուլբենկյանի թողած ժառանգությանը։

 

Հիշատակի միոցառումների շարքում Գյուլբենկյան թանգարանի դահլիճում տեղի ունեցավ մեծ բարերարին նվիրված  եւ պատանիների  համար նախատեսված գրքի շնորհանդեսը եւ ցուցահանդեսի բացումը։

Գյուլբենկյան պարտեզի բացօթյա լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ  մարդու իրավունքների ոլորտում ունեցած բացառիկ աշխատանքի համար տրվող ,,Գյուլբենկյան մրցանակ 2015 ,,-ի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մրցանակը, որը տրվում էր 4-gulbenkian1րդ անգամ, շնորհվեց Կոնգոյի ներկայացուցիչ , իրավապաշտպան Դենիս Մուկվեջին, ով պայքարում է կանանց դեմ իրականացվող բռնությունների դեմ։  Մրցանակի հուշարձանիկից զատ, տրվում է նաեւ  250 հազար ԱՄՆ դոլար։ Մրցանակը հանձնեց  հանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին նախագահ Ժորժ Սամպայոն, ով բարձր գնահատական տվեց Մուկվեջի կատարած աշխատանքին։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ մրցանակակիրը։ Իսկ հաստատության նախագահ պարոն Սիլվան անդրադարձավ նաեւ Գալուստ Գյուլբենկյանի անցյալին եւ կատարած անգնահատելի աշխատանքներին։

Ծրագրի ավարտին ելույթ ունեցավ Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբը, որը ղեկավարում էր Գյուլբենկյան հիմնադրամի երիտասարդ կրթաթոշակառու Յան Վիերզբան, իսկ մենակատարը նույնպես կրթաթոշակառու Կարլոս Կարդոսոն էր։

 

Հ.Ասատրյան

Լիսաբոն


Առնչվող նյութեր
1. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես
2. Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ
3. Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
4. Անանիա Շիրակացուն նվիրված կոնֆերանս Պորտուգալիայում. քաղաքական եւ գիտական հանդիպումներ
5. Ռազմիկ Փանոսեան.,,Ռուսիոյ մէջ ահազանգային վիճակի մէջ է ձուլումի ընթացքը,,
6. «Բարեգործությունը լուռ պետք է ըլլա, երբ գործ մը ընեք, լավ ըրեք այդ գործը, իմացեք՝ ուր պետք է հասնինք», – սովորեցնում էր մեծ հայը` Գալուստ Գյուլբենկյանը
7. Նարինե Դելլալյան. Երաժշտությունը կարող է մարդուն տակնուվրա անել, կարող է ձեռքից բռնել ու տանել մինչև ամենաբարձրը
8. Լիսաբոնում պաշտոնապես բացվեց «Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միություն» ՝ հիմք դառնալով նաեւ հայկական համայնքի ձեւավորմանը
9. Հայերը 2115ին. 21րդ դարի ռազմավարական ուղղությունները. հունվարի 26-ին բանավեճերի անցկացում Երեւանում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում
10. Գալուստ Գյուլբենկյանի հիշատակին նվիրված կոնֆերանս Փարիզում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
3.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
5.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
6.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
7.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
8.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
9.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
10.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: