ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հովհաննես Մարիկյանի «Մայրամուտ» և Սերգեյ Առաքելյանի «Դոկտոր Սանջայ» ժողովածունները Թբիլիսիում

10 դեկտեմբերի, 2013 | 10:47

books arakelian marikian vrastanՎիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակացությամբ, ՀՀ Սփյուռքի նախարարության և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ լույս տեսան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ Նինոծմինդայի բնակիչ Հովհաննես Մարիկյանի «Մայրամուտ» բանաստեղծությունների և թբիիսաբնակ լրագրող Սերգեյ Առաքելյանի «Դոկտոր Սանջայ» արձակ գործերի ժողովածունները:

Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին, «Հայարտուն» կենտրոնում, որին ներկա էին Վրաստանի ստեղծագործական միությունների ղեկավարները, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, մտավորականներ, գրականության և մշակույթի ճանաչված դեմքեր, հասարակայնության ներկայացուցիչներ: Շնորհանդեսին մասնակցում էր Նինոծմինդայից հատուկ ժամանած պատվիրակությունը՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին շրջանային «Արշալույս» թերթի խմբագիր Մանուկ Կարախանյանը, բանաստեղծ Հովհաննես Մարիկյանը, Համլետ Արոյանը, Հմայակ Գրիգորյանը, Դիվին Քաշանյանը, Արթուր Քուրդօղլյանը:

books vrastan erekoՄիջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո միջոցառումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը:

«Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը անդրադարձ կատարեց գրատպության գործում միության ձեռքերումներին և ներկայացրեց Հովհաննես Մարիկյանին,ով արդեն 7- գրքի հեղինակ է: Վարպետ ստեղծագործողը, թեև բանաստեղծությունների ժողովածուն անվանել է «Մայրամուտ», սակայն այն խոհական-զգացմունքայնության ու լուսավոր գաղափարների գեղեցիկ արտահայտություն է: Իսկ Սերգեյ Առաքելյանի «Դոկտոր Սանջայ» արձակ գործերի ժողովածուում տպագրված վիպակը հետաքրքիր պատմություն է հնդիկ ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին:

Բանախոսները՝ հայ-վրացական «Կամուրջ» գրական կապերի հասարակական կազմակերպության նախագահ, բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Արշալույս« շրջանային թերթի խմբագիր Մանուկ Կարախանյանը արժևորեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կողմից տարեկան 2-3 գրքի հրատարակությունը, որի ընտրությունը կատարվում է տարբեր տարիքի հեղինակների ստեղծագործություններից: Ելույթ ունեցողները յուրաքանչյուր նոր գիրք նոր ծնունդ անվանելով, շնորհավորեցին հեղինակներին իրենց ստեղծագործությունները հրատարակված գրքով ընթերցողին ներկայացնելու կապակցությամբ:

Այնուհետև ելույթ ունեցան գրքերի հեղինակները: Հովհաննես Մարիկյանը և Սերգեյ Առաքելյանը գնահատանքի խոսքեր ուղղեցին «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանին, ում ջանքերով լուծվում են հրատարակության հետ կապված հարցերը և իրենց խոնարհումը բերեցին Վիրահայոց թեմի առաջնորդին, ում նվիրական մոտեցմամբ և աջակցությամբ հեղինակներն արժանանում են իրենց ստեղծագործությունների լույս ընծայմանը:

Միջոցառումն ավարտվեց Վիրահայոց Թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքով: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանին և արժևորեց այն ազգանվեր գործունեությունը, որը իրականացնելու է Գևորգ Սնխչյանը ստանձնելով Նինոծմինդայում նորերս բացված «Ռաֆայել Ջավախք Ղարսլյան» կենտրոնի համակարգողի պարտականությունը: Սրբազան Հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց Սփյուռքի նախարարությանը, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությանը, որոնք սիրով աջակցում և հովանավորում են Թեմի նախաձեռնությունները: Շնորհավորելով հեղինակներին, Սրբազան Հայրը նշեց, որ Թեմի միջնորդությամբ կրկին շարունակվելու են գրքեր հրատարակվել և շնորհանդեսներ կազմակերպվել:

Վաստակաշատ ուսուցչուհի և «Վերնատուն» միության վարչության անդամ Ռոզա Զոհրաբյանի նախաձեռնությամբ ,Թբիլիսիի թիվ 104 և 110 դպրոցների բարձրդասարանցիներ Լիզա Թորոսյանը, Արամ Մելիքյանը, Արամ Մովսիսյանը, Աննա Հարությունյանը ընթերցեցին հատվածներ և բանաստեղծություններ Սերգեյ Առաքելյանի և Հովհաննես Մարիկյանի արձակ և չափածո ժողովածուներից:

Գրքերի շնորհանդեսին քնարական հմայք հաղորդեցին դաշնակահար Եսայի Աբովյանի, մենակատարներ Նինա Կարապետյան-Գեվորկովայի, Հենրիխ Պետրոսյանի, «Վանք» պարային համույթի (պարուսուց՝ Լիանա Կաշավանիձե)ի ելույթները: Ներկաները ստացան հեղինակի ստորագրությամբ «Մայրամուտ« և «Դոկտոր Սանջայ» գրքերը:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
2. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
3. Ինչքանո՞վ են ՀՀ նոր իշխանությունները գիտակցում Ջավախքի ռազմավարական նշանակությունը
4. Մենք վճռական ենք հայ-վրացական դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու. Նիկոլ Փաշինյան
5. Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ
6. Թբիլիսիում բացվել է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակ և տեղի ունեցել պաշտոնական ընդունելություն
7. Նախագահ Սարգսյանը հանդիպել է վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ
8. Հայաստանի նախագահը մասնակցել է Վրաստանում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը
9. Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն Թբիլիսիում
10. Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախագահին եւ վարչապետին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
2.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
3.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
4.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
5.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
6.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
7.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
8.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
9.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
10.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: