ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի ցուցահանդեսը չեխական Տեպլիցեում

16 դեկտեմբերի, 2016 | 15:59

ՊՐԱՀԱ. -ՕՐԵՐ.- Չեխական Տեպլիցեի Ջազ ակումբում բացվել է պրահայաբնակ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որին անդրադարձել է նաեւ Տեպլիցկի Դենիկ օրաթերթը։

Հովիկ Մուրադյանը գրքերի ձեւավորող Քրիստինա Կուբլբեցկովայի եւ նկարիչ Պավել Կրեմլի հետ

Հովիկ Մուրադյանը գրքերի ձեւավորող Քրիստինա Կուբլբեցկովայի եւ նկարիչ Պավել Կրեմլի հետ

Ցուցահանդեսում ներկայացված են չեխահայ նկարչի վերջին տարիների ստեղծագործությունները։ Տեպլիցեի օրաթերթին տված հարցազրույցում, հայ գեղանկարիչը նշել է, որ 1994-2002 թվականների բնակվել է Ուստի նադ Լաբեմ քաղաքում, որի մասին շատ լավ հիշողություններ ունի։ Այստեղ է ծնվել նաեւ որդին՝ Դավիթը։ Մինչեւ այժմ լավ հարաբերությունների մեջ է եւ կապ է պահպանում  իր նախկին հարեւանների ու  ընկերների հետ։

Թղթակցի այն հարցին, թե ի՞նչ ուղղությամբ է աշխատում, նկարիչն ասել է, թե նախընտրում է ֆիգուրատիվ աբստրակցիան, բայց նաեւ կատարում է թեմատիկ աշխատանքներ։ Վերջին տարիներին նաեւ  զբաղվում է քանդակագործությամբ եւ բրոնզից արձանիկներ է պատրաստում։

Հովիկ Մուրադյանը նշել է, որ հայրը նույնպես ակադեմիական  նկարիչ է, նրանից է ոգեշնչվել ու ընտրել գեղարվեստի ճանապարհը։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, նա նշել է, որ LUGHNASADH կազմակերպության հետ կշարունակի համագործակցությունը եւ կմասնակցի չեխ նկարիչների կոլեկտիվ ցուցահանդեսին։ Ի դեպ, այս ցուցահանդեսների մասնակից իր ընկերոջից՝ Պավել Կրեմլից էլ առաջարկ էր ստացել ցուցադրվել Տեպլիցեի ջազ ակումբում։

ՕՐԵՐ

hovik-muradyan-teplice-2hovik-muradyan-teplice


Առնչվող նյութեր
1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետը
2. Վարդան Հովհաննիսյանի եւ Էմրե Գյուլտեկինի երկրորդ համերգը Պրահայում
3. ՉԵԽԻԱ. Սազավայում հարգեցին Արշավիր Դավիդյանի հիշատակը եւ նշեցին մայիսյան քառատոնը
4. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
5. Setkání ,,Kulturní genocida, paměť a krása,, v Brně, 10. května
6. Յիհլավա. Չեխահայ երիտասարդներն իրենց պարով միացան Հայաստանի իրենց հայրենակիցներին
7. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
8. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
9. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
2.Պարույր Հովհաննիսյան. Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է, և կառավարությունն իրականացնելու է առավելագույնը՝ այն շարունակաբար զարգացնելու և համապատասխանեցնելու ԵԽ չափանիշներին
3.Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը. Զոհրաբ Մնացականյան
4.Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
5.Նախագահը հյուրընկալում է երեխաներին
6.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
7.Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
8.Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
9.Համազգայինի 90-ամեակին առիթով միութեան Կեդրոնական վարչութիւնը 14-20-րդ դարերու Արժէքաւոր Ձեռագիրներ Յանձնեց Մատենադարանին
10.Խնդրում եմ 2-3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին. Շանթ Հարությունյան.
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: