ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հողի կանչը» ֆիլմը՝ նվիրված Լևոն Մելիք-Շահնազարյանի հիշատակին

16 փետրվարի, 2018 | 14:58

2018 թ․ փետրվարի 7-ին հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Լևոն Մելիք-Շահնազարյանը կդառնար 60 տարեկան։

Հայաստանի համար ամենադժվարին տարիներին և իր կարիերայի գագաթնակետին, հայտնի քաղաքագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Լևոն Մելիք-Շահնազարյանը թողեց ամեն ինչ, Տաշքենդի այդ տարիների իր ապահով կյանքը և վերադարձավ Հայրենիք, իր ժողովրդի կողքին լինելու համար։ 1988-ի անհանգստություններով և վտանգներով լի տարին էր, երբ նա կնոջ ու մանկահասակ երեխաների հետ եկավ ոչ թե պարզապես Հայաստան, այլ Ստեփանակերտ, որտեղ լուրջ ռազմական գործողություններ էին հասունանում։ Այդ ժամանակից ի վեր շատ տարիներ են անցել, սակայն Լ․Հ․Մելիք-Շահնազարյանը երբեք չզղջաց իր ընդունած որոշման համար։

Ինչպես կարծում էր Լևոն Մելիք-Շահնազարյանը, յուրաքանչյուր հայի պարտքն է ոչ միայն ծառ տնկել ու որդի ծնել, այլև հոգ տանել Հայրենիքի մասին, որը ինչպես և մայրը միակն է։ Նա ասում էր․ «Արդյոք մեր ֆինանսական բարեկեցությունն ավելի՞ արժեքավոր է, քան մեր երեխաների ապագան»։

Ասել, թե ինչ հսկայածավալ աշխատանք է կատարել Լևոն Մելիք-Շահնազարյանը Հայրենիքի և հայ ժողովրդի համար, նշանակում է՝ ոչինչ չասել։ Նրա հեռանալով փուլ եկավ սյունը, և նրա կորուստն անփոխարինելի է թվում․․․

«Կամուրջ» մեդիա կենտրոնը պատրաստել է «ՀՈՂԻ ԿԱՆՉԸ» ֆիլմը՝ նվիրված մեծ Հայրենասերի հիշատակին և կատարելով նրա կամքը։ Մենք հավատում ենք, որ նրա անմահ հոգին մեզ հետ է, և նրա գործերն ու մտքերը հավիտյան ապրելու են մեր սրտերում․․․

«Կամուրջ» մեդիա կենտրոն


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: