ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կկայանա Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը

24 սեպտեմբերի, 2016 | 07:53

lragroghner-4

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ  Հակոբյանը:

Նիստը վարեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նիստին մասնակից բոլոր խմբագրապետերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ: «Բոլորս ոգեշնչվեցինք 25-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսով և հպարտության աննկարագրելի զգացումով հետևեցինք հայոց բանակի և հայկական զինուժի նման փառահեղ ցուցադրումներին, – նշեց Հ.Հակոբյանը՝ հավելելով, – անկախ Հայաստանի կերտման և զարգացման գործում իր մեծ ներդրումը բերեց հայկական Սփյուռքը՝ դառնալով հավերժ ներկայություն Հայրենիքում»:

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նաև հեռակապով նիստին միացած Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին՝ թերթի 85-ամյակի առթիվ և հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

lragroghner3Անդրադառնալով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի կազմակերպման աշխատանքներին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավասարապես արտահայտվելու հնարավորության ընձեռումը: «Վստահ եմ, որ մեր ընդունած հագեցած օրակարգի քննարկման շրջանակներում կհնչեն բազմազան կարծիքներ և առաջարկություններ: Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա գործակցության հանրագումարներին և հետագա անելիքներին վերաբերող բոլոր հարցերը կլսվեն, կմեկտեղվեն և կուղենշվեն առաջիկա ծրագրերը», – ընդգծեց նա:

Օրակարգում էին ս.թ. հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կայանալիք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ծրագրի նախագծի քննարկման, ըստ թեմատիկ ուղղությունների՝ նիստերի բաշխման, Ստեփանակերտից հեռակապով մասնակցության և  Արցախից ուղիղ հեռարձակումների հնարավորությանը վերաբերող  հարցեր:

lragroghner-1Նիստին մասնակցեցին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Տիգրան Հարությունյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ԱՄԷ-ի «Այգ» ռադիոյի գլխավոր խմբագիր Շաքե Մանկասարեանը, նախարարության աշխատակիցներ:

Հեռակապով նիստին մասնակցեցին Ռուսաստանից «Նոեվ կովչեգ» մեդիայի տնօրեն Գրիգոր Անիսոնյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը, Լիբանանի «Խօսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը, Չեխիայի «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը և Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, որոնց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նիստին միանալու համար:

Քննարկվեցին տեղեկատվական միացյալ համակարգի ստեղծման նախադրյալներին և համապատասխան մեխանիզմներին, Հայաստանի դիվանագիտական-Սփյուռքի հասարակական կազմակերպությունների համագործակցության ուղիներին, ՀՀ պետականաշինության աշխատանքներում Սփյուռքի ներգրավման միջոցներին, Հայոց պետականության ամրապնդման նպատակով համահայկական ներուժի հավաքագրմանը և ուղղորդմանը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման աշխատանքներում Սփյուռքի զորակցությանը, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք` 25-ամյա գործակցության հանրագումարներին և հետագա անելիքներին վերաբերող հարցերը համաժողովում ներկայացնելու ձևաչափերը:


Առնչվող նյութեր
1. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
3. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
4. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
5. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
6. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
7. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
8. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
9. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
10. Սփյուռքից դժգոհություններ են հայտնել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների մասին. հայտնում է սփյուռքի նախարարությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: