ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիա. Ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հանդիպում՝ արտգործնախարարությունում

28 փետրվարի, 2017 | 07:24

 

holandia tsuists 2017 pet 27Հաագա, 27 փետրվարի 2017 թ. – Հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները, հզոր ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 1988 թվականի Սումգայիթի և այլ քաղաքների զոհերին։ Արդեն ավանդույթ դարձած այս ցույցը այսօր էլ տեղի ունեցավ և չնայած եղանակի սաստիկ անբարենպաստությանը, նորից բազում հայորդիներ Հաագա եկան բողոքի հզոր ձայն բարձրացնելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հանդեպ։

Նախ Նիդերլանդների արտգործնախարարությունում Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների պատվիրակությանը ընդունեց նախարարության Եվրոպայի երկրների բաժնի փոխտնօրեն՝ Ադրիան Պալմը։ Պատվիրակությունը նրան հանձնեց Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունների նամակը ուղղված Նիդերլանդների արտգործնախարար Կունդերսին։

Այնուհետև բովանդակալից զրույց տեղի ունեցավ, որի ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր քննարկվեցին և հոլանդահայության մտահոգությունները փոխանցվեցին նրան Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին, որտեղ հակամարտությունը նորից բռնկվել է։ Նամակում նշված է, որ Նիդերլանդների կառավարությունը պետք է իր ներդրումն ունենա պատերազմը կանխելու և պետք է ջանք չխնայի, սեփական կամ ԵՄ մակարդկով հասնելու հակամարտության քաղաքական և խաղաղ լուծման համար: Մասնավորապես շեշտվեց այն հանգամանքը, որ Նիդերլանդների կառավարությունը ամեն ջանք պետք է ներդնի արդի իրավիճակի արդարացի գնահատման համար, որովհետև խաղաղ հանգուցալուծման ամեն մի փորձ կապված է հրադադարի պահպանմամբ, որն այսօր խախտվում է Ադրբեջանի կողմից, բայց որի գնահատականը չի տրվում միջազգային հասարակայնության կողմից։ Նամակում շեշտված է, որ պետք է հրապարակայնորեն դատապարտել (շարունակել դատապարտել) ադրբեջանական ագրեսիան և բացահայտ ռասիզմի դրսևորումները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:

Նիդերլանդացի դիվանագետը խոսեց իր երկրի, այս հարցում քաղաքականություն վարելու սահմանափակումների մասին, միաժամանակ հույս հայտնեց, որ հնարավորը կարվի ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու համար։ Պատվիրակությունը նաև հարց բարձրացրեց բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Նիդերլանդների դիրքորոշման մասին։ Նշվեց նաև որ վերջերս Ադրբեջանը պահանջել է եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորի արտահանձումը։ Ինչպիսին է լինելու Նիդերլանդների դիրքորոշումը եթե Ադրբեջանը պահանջի արտահանձնել հոլանդացիներին։

Հոլանդահայության ցույցն սկսեց «Խաղաղության պալատի» մոտակայքից։ Հզոր վանկարկումներով ցուցարարները անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ կոչերն ավելի հզորացան։ Ուժեղ անձրևը և քամին ոչ մի պահ չխանգարեց, որ մոտավորապես մեկ ժամ հանրահավաքը շարունակվի։ Եղան տարբեր լեզուներով ելույթներ և կատարումներ նույնիսկ տարիքով ամենակրտսեր մասնակցի կողմից։

Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու նա այդուհանդերձ կանգնած է հայրենիքը պաշտպանող իր զինվորի կողքին։

Համագործակցող Հոլանդահայ Կազմակերպություններ`
• Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա • FAON
• Հոլանդիայի Հայ Դատի Հանձնախումբ


Առնչվող նյութեր
1. Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
2. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
4. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
5. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
6. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
7. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
8. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
9. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
10. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: