ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիա.մայիսի 15-ին հուշարձանի բացում, համերգ եւ ֆուտբոլային մրցաշար Մաստրիխտում

09 մայիսի, 2016 | 09:25

mastricht holandiaՄայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը բոլորիդ հրավիրում են մասնակցելու ֆուտբոլի մրցաշարին, հայկական հուշարձանի բացմանն ու երեկոյան տեղի ունեցող համերգին: այս մասին տեղեկացնում է Նիդերլանդական օրագիրը։ 
Այնպես է ստացվել, որ Մայիսի 15-ին Նիդերլանդների հայաշատ Մաստրիխտ քաղաքում միառժամանակ տեղի են ունենալու մի քանի հետաքրքիր միջոցառումներ, այդ մասին Նիդերլանդական Օրագրին հայտնել է «Անի» հայկական կազմակերպության
ղեկավար,«Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցու ատենապետ
Լևոն Սարգիսը:

Առաջին միջոցառման մեկնարկը մաստրիխտի Geusselt park մարզադաշտում է, որտեղ առավոտյան ժամը 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլի մրցաշարը:

Առաջնությանը մասնակցելու են Եվրոպական երկրներից ժամանած տասնչորս թիմեր: Մինչ խմբերը միմյանց միջև կծավալեն համառ պայքար’ երեկոին ի հայտ բերելու մարզապայքարի մրցանակակիրներին , տեղի կունենա հայկական կյանքի մեկ այլ հիշարժան ու եզակի իրադարձություն:
Մաստրիխտ քաղաքի բնակիչները առավոտյան 11.30-ին , քաղաքի կենտրոնում, հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ ականատեսը կլինեն տեղի «Ս. Կարապետ» եկեղեցու եւ «Անի» Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:

Տեղի կունենա հուշարձանի օրհնության եւ օծման արարողությունները: Այս միջոցառամանը մասնակցելու են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանը, հոգևորական դասի, Լինբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր:
Երեկոյան արդեն հայկական համերգային սրահում տեղի կունենա Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ հաղթող թիմերին հանձնվելու են մրցանակները:
Երեկոն եզրափակվելու է Վրեժ Սահակյանի հայկական երգերի կատարումներով:

Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա եղեք Մաստրիխտում

Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ»եկեղեցուծխական խորհուրդը ոչ միայն
տեղի ու Լիմբուրգի Մարզում ապրող հայերին է հրավիրում մասնակցել այս միջոցառումներին, նաև երկրի տարբեր մասերում ու հարակից Բելգիայի և Գերմանիայի հայերին է սիրով սպասում: Մաստրիխտում է ապրել ու սրբացվել հայազգի Սերվատիուսը, ում անունով կա եկեղեցի ու այլ տեսարժան վայրեր: Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին։ Հաստատ արժե լինել Մաստրիխտում, դիտել հայկական հետքն ու ներկայիս հայկական առօրյան, դիտել ֆուտբոլ, ծանոթանալ Սերվատեսի թողած ժառանգությանն ու մասնակից լինել երեկոյան համերգին: Ի դեպ համերգի համար անհրաժեշտ է նախորոք պայմանավորվել և ձեռք բերել տոմս, որի մեջ մտնում է սնունդն ու ըմպելիքը:
Որպեսզի կազմակերպիչներին դյուրին լինի վաղօրոք ավարտել բոլոր աշխատանքները և կազմ ու պատրաստ սպասել ձեզ, ցանկալի կլինի նախօրոք ձեռք բերել համերգի տոմսը:
Տեղեկությունների համար զանգահարել «Անի» հայ համայնքի հեռախոսահամարներին .(+31)0611912534.Արմեն …(+31) 0623118396.Լևոն…(+31)0643988500.Արման..Էլ փոստ .. ani.maastricht@gmail.com
anihayhamaynk@hotmail.com
12208334_121209128240103_2625131808861480775_n (1).jpg
Բոլորիդ հաճելի օր մայիսի 15-ին Մաստրիխտ քաղաքում:
Տեղեկությունների համար, կարող եք գրել նաև ‘ Նիդերլանդական Օրագրին։


Առնչվող նյութեր
1. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
2. Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
3. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
4. Երեւանում յոթ կառույցի տրվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ
5. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
6. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
7. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
8. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
9. Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին
10. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
6.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
7.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: