ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիա. Կյանքից հեռացավ պրոֆեսոր Մարտին Էլբակյանը

08 նոյեմբերի, 2016 | 08:46

martun-elbakyanՀԵՐԹՈԳԵՆԲՈՍ.- ,,Նիդերլանդական օրագիրը,, խոր ցավով հայտնում է, որ ծանր հիվանդությունից հետո, ուժերի ծաղկման բուռն շրջանում կյանքից անժամանակ հեռացավ  Նիդերլանդների հայկական համայնքի  ճանաչված ներկայացուցիչներից մեկը՝  պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը:
Մահվան չարագուշակ գույժը անսպասելի հարված էր նիդերլանդահայ համայնքին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել են:
Մարտուն Էլբակյան մարդը, որքան խստապահանջ ու սկզբունքային, այնքան էլ ընկերական  ու  մարդկային էր իր սաներին, նրան շրջապատի մարդկանց: Նա ջանք չէր խնայում իր գիտելիքները փոխանցել բոլոր նրանց ովքեր սովորելու բան ունեին’  առաջին հերթին իր դպրոցի սաներին:

Ընդհանրապես սիրում էր  հանդիպել երիտասարդների հետ, երկար զրուցել կյանքի ու գիտության շուրջ, խոսել ազգային և այլ թեմաների մասին: Չէր սիրում, երբ  հանդիպում էր անարդար երևույթի, րոպե առաջ աշխատում էր արմատախիլ անել անարդարության սերմերը:  Հակառակ՝ մանկան պես ուրախանում էր, երբ տեսնում էր իր աշխատանքի արդյունքը, երբ գնահատում էին նրա  անգնահատելի աշխատանքը:
Մեկ տասնյակից ավելի տարիներ  էր, որ Մարտուն Էլբակյանը հաստատվել էր Նիդերլանդներում:

Եղել է Հերթոգենբոս քաղաքի Կոմիտասի անունը կրող  հայ համայնքի  հիմնադիրներից մեկը և  ղեկավարել այն:  Այնուհետև  նա իր ողջ կարողություները  ներդրել  է՝ դասավանդելով իր հիմնած դպրոցում: Արդյունքն ուշացնել չի տվել:
«Սովորել ողջ կյանքի համար» կրթա-ուսումնական ամենամյա համապետական փառատոնում Մարտուն էլբակյանը  ճանաչվել է Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի ներկայացված հինգ լավագույն ՈՒսման վարպետներից մեկը: Փառատոնի  52 էջանոց  հուշագրքույկի  երկու էջերում ներկայացված է  եղել պրոֆեսոր Էլբակյանի կենսագրության,նրա անցած ուղու աշխատանքային գործունեության ու փորձի  մասին մանրամասը տեղեկություններ:
Հատկանշական է, որ նման կոչմանը  արժանանացել էին նրանք, ովքեր իրենց բնագավառներում լավ մասնագետներ լինելուց  բացի, ջանքեր են ներդրել մյուսներին էլ սովորեցնելու, օգնելու՝ առաջացած խնդիրները լուծելուն և դժվարությունները հաղթահարելուն:
Այս կապակցությամբ Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը անձամբ է հանդիպել և շնորհավորել  Մարտուն  Էլբակյանին:
Նրա մասին գրել է նիդերլանդական մամուլը:
Մարտուն Էլբակյանը «Ուրարտու» հայ-նիդերլանդական կազմակերպության ղեկավար-հիմնադիրն էր 2012 թվականից: Կազմակերպության հիմքում ընկած էր կրթական գործունեությունը, մասնավորապես բարեգործ Կարեն Սարիբեկյանի անվան մեկօրյա հայկական դպրոցի գործունեությունը, հիշարժան տարելիցներին և տոներին նվիրված միջոցառումների կազմակերպումը:

Մարտուն Էլբակյանը Նիդերլանդներում գործող հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի հիմնադիրներից մեկն էր: Նա նաև մեծ ներդրում ունի փախստականների ինտեգրմանը նպաստող աշխատանքներում:
Մարտուն Էլբակյանն արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց » մեդալով, ճանաչվել «Մայրենիի դեսպան»:
Ազնիվ ընկերոջ, բարեկամի ու լավ մարդու անջնջելի հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների սրտերում:
Ցավակցում ենք Մարտուն Էլբակյանի ընտանիքին և հարազատներին’ կիսելով այսքան ծանր վիշտը:

Նրա մի խումբ ընկերներ
«Նիդերլանդական օրագիր»

Հ.Գ- Դեռ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին էր, որ հարցազրույց ունեցանք Մարտուն Էլբակյանի հետ: Այն , որպես հիշատակի տուրք կրկին ներկայացնում ենք մեր ընթերցողին.


Առնչվող նյութեր
1. Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին
2. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
3. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
4. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
5. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
6. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
7. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
8. «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն Ալմելոյում
9. Հոլանդիա. Ամստերդամում նշվել է Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը
10. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: