ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիա. Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված ձեռնարկ՝ հոլանդացի պատգամավորների մասնակցությամբ

19 հունվարի, 2017 | 11:56

harnt Dink 2

Թվական` Ուրբաթ, 20 հունվարի 2017
Ժամը` 15-ին
Վայրը` Crea Համերգասրահ
Հասցե` Nieuwe Achtergracht 170 – 1018 WV Amsterdam
Մուտքն ազատ է, անհրաժեշտ է գրանցվել էլ. նամակով – info@faon.nl

Ծրագիրում ելույթ կունենան, ի թիվս այլոց, Հոլանդիայի խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության խմբակցության պատգամավոր տիկին Սադեթ Կարաբուլուտը, պրոդյուսեր և «Հրանտ Դինքի բարեկամները» խմբի անդամ պարոն Բարան Սեյհանը Թուրքիայից, Հոլանդական լրագրողների միության (NVJ) անունից պարոն Յան Կյոլենը, երաժշտություն սոպրանո Սվետլանա Աղաջանյանի մասնակցությամբ, ֆիլմ և այլն:

Աշխարհը ցնցվեց, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր գրասենյակի առջև թուրք ազգայնամոլի սառնասրտորեն արձակած դավադիր գնդակի զոհ դարձավ Թուրքիայի քաղաքացի հայ լրագրող և «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Չնայած, որ նրան քանիցս սպառնացել էին, սակայն նա իր առաքելությունն էր համարում ջանք չխնայել, որպեսզի Թուրքիայի բնակչության մեծամասնության և փոքրամասնությունների միջև գոյանա փոխադարձ հարգանք: Իր ելույթներում նա բազմիցս անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, որի հետևանքով նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։ Նրա հուղարկավորության ժամանակ Ստամբուլում, որպես համերաշխության նշան, տասնյակ հազարվոր տարբեր ազգություննրի մարդիկ կրում էին «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներ։ Այս համերաշխությունը հույս էր ներշնչում ապագա միասնության: Ցավոք, այդ հույսն ապարդյուն էր: Սպանությունից տաս տարի անց, հանցագործության գործը դեռ հստակեցված չէ և կարևոր ապացույցները թաքցվում են։

Նիդերլանդներում ևս 2007 թվականին տեղի ունեցավ մեծ հանրահավաք Հաագայում ի հիշատակ Հրանտ Դինքի, որտեղ բացի հայերից ներկա էին նաև հարյուրավոր թուրքեր, քրդեր, ասորիներ: Հանրահավաքում իրենց հարգանքի խոսքն ասացին հոլանդական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ։

Հրանտ Դինքը գտնվում էր Հաագայում նրա սպանությունից ընդամենը երկու ամիս առաջ, որտեղ նրան պարգևատրեցին «Oxfam Novib» կազմակերպության մրցանակով: Մրցանակը նրան հանձնեց Հաագայի նախկին քաղաքապետ պարոն Վիմ Դեետմանը:

Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON), Հայ ուսանողական Գլաձոր միության և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի համար կարևոր է, որ այլ ժողովուրդների հետ միասին վառ պահեն Հրանտ Դինքի հիշատակը և արժևորեն նրա կատարած աշխատանքը Թուրքիայում։

2017 թ. հունվարի 21-ին, ժամը 4-ին Ասենի եկեղեցում կմատուցվի պատարագ նվիրված Հրանտ Դինքին  (հասցեն` Sleutelbloemstraat 1, Assen), որին կհաջորդի հոգեհանգիստ և ծաղկեպսակների զետեղում Հրանտ Դինքի հուշարձանին Ասենի Դե Բոսկամպ գերեզմանատանը (հասցեն` Boskamp 5, Assen):


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
6. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
7. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
8. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
9. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
10. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: