ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիա. Աբովյան մշակութային միության 33-ամյակը

16 հունիսի, 2017 | 18:59

Այս տարի բոլորում է հոլանդահայ Աբովյան մշակութային միության ստեղծման 33 տարին: Այս կառույցը Նիդերլանդներում առանցքային ու առաջնակարգ դեր է ստանձնել և այն եզակի մշակութային կենտրոններից է, որ ունի հստակ օրակարգային ծրագիր:

Հոլանդահայ Աբովյան մշակութային միության 33-րդ տարեդարձին հաճելի անակնկալ էին պատրաստել կենտրոնի երգի և պարի մանկական խմբերը:

Միության ստեղծման 33-ամյակի պատվին նրանք ելույթ ունեցան Հաագայի Laaktheater համերգասրահում, որտեղ այլ հյուրերի թվում ներկա էր և ելույթ ունեցավ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով հատկապես կարևորեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, Աբովյան միության հիմնադիրներից Մաթո Հախվերդյանի ,միության քարտուղար , FAON-ի «Ապրիլ 24 հանձնախմբի» (24 april Comité van FAON) անդամ Ինգե Դրոստի ակնառու աշխատանքը:

Հոլանդահայ Աբովյան մշակութային միության անցած տարիները հայապահպանության գործի նվիրումի ժամանակահատված էր`  օտար ափերում հայ մշակույթի, հայոց լեզվի և հայկական ավանդույթների պահպանման մշտավառ փարոսը: Միությունը Հաագայում հանդիսացել է հանդիպման վայր ոչ միայն հայերի համար, այլ նաև հայ ժողովրդի օտարազգի բարեկամների`  դարձել է կամուրջ հայության և հոլանդական հասարակայնության միջև: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ` մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները: Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին վավերագրության և տեղեկատվության կենտրոն: Իր հիմնադրման օրվանից միությունն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական տարբեր մակարդակների գործունեություն, ինչպես օրինակ Մեծ Եղեռնի ոգեկոչում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի տուժածների օգնության կազմակերպում, հայ ապաստանյալներին աջակցության ցուցաբերում և այլն:


Աբովյան միությունը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) անդամ է: Ֆեդերացիան հիմնադրվել է 2004 թվականին` տարբեր շրջաններում աշխատող մի քանի հոլանդահայ անկախ հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից: Աբովյան միությունն իր ավանդն ունի Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման գործում , սերտորեն կապված է և համագործակցում է «Ապրիլ 24 հանձնախմբի» աշխատանքային գործունեությանը:
Այս հանձնախումբը կազմվել է անցած դարի ութսունական թվականներին, իսկ 2004 թվականից հանդիսանում է Հոլանդահայ ֆեդերացիայի հանձնախմբերից մեկը: «Ապրիլ 24 հանձնախումբը» ամեն տարի ապրիլին կազմակերպում է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում համերգներ ու ցուցահանդեսներ:
Աբովյան մշակութային միությունը կարևորում է Նիդերլանդների տարբեր վայրերում և շրջաններում գործող հայկական կազմակերպությունների աշխատանքը և նրանց հետ համագործակցությունը:
«Տարիների ընթացքում տարբեր միությունների և հաստատությունների, ինչպես նաև անհատների հետ հաստատված կապերը խիստ կարևոր են մեզ համար,-ասում է միության նախագահ Մաթո Հախվերդյանը: Մենք համոզված ենք, որ համագործակցությունը հայկական կազմակերպությունների հետ հաճելի, կարևոր և նույնիսկ անհրաժեշտ է»:

Անցած 33 տարիների ընթացքում Աբովյան մշակութային միությունը իր հարկի ներքո բազմաթիվ նշանավոր հոլանդացի և հայ քաղաքական գործիչներ, գրողներ, լրագրողներ և արվեստագետներ է հյուրընկալել, նրանցից են` Դիկ Դոլմանը, Յետտա Կլայնսման, Լեյն վան Դեյկը, Անդրե Ռաուվուտը, Էստմե Վիգմանը, Աննիկեն Ռամբերգ Կրունտեսը, Հրանտ Դինքը, Կամո Ուդումյանը, Յոս Վայտենբերգը, Թեո վան Լինտը, Ռուբեն Մաթևոսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Կարո Փայլանը, Լևոն Արոնյանը և էլի շատերը:
Աբովյան միության գեղարվեստական խմբերը (երգ, պար) բազմաթիվ անգամ Հաագայում և Հոլանդիայի այլ քաղաքներում կազմակերպված փառատոններին ըստ արժանվույն են ներկայացերել հայկական արվեստն ու մշակույթը:

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»


Առնչվող նյութեր
1. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
3. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
4. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
5. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
6. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
7. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
8. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
9. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
10. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: