ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիայի կառավարությունը թերանում է լիարժեք կիրառել Ռավուտի բանաձևը

27 դեկտեմբերի, 2014 | 17:23

holandՀայոց ցեղասպանության մասին Ռավուտի բանաձևի ընդունումից տաս տարի անց, հոլանդական կառավարությունը դեռ լիարժեք չի իրականացրել այդ բանաձևի դրույթները, ըստ Մ. Հախվերդյանի

Խորհրդարանին է վերապահվում վերջին խոսքը: Սակայն խիստ հարցական է, թե հոլանդական կառավարությունը ինչքանով է հարգում սահմանադրական այս գլխավոր սկզբունքը: Զգալով Թուրքիայի սպառնալիքները, կառավարությունը խուսանավում է փաստերի և ձևակերպումների միջև:

Տաս տարի առաջ, 2004 թ. դեկտեմբերի 21-ին Հոլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունեց պատգամավոր Ռավուտի բանաձևը: Դա Եվրամիության Նիդերլանդների նախագահության վերջին օրերին էր, երբ որոշվեց Եվրոպամիության անդամակցության համար Թուրքիայի հետ բանակցությունների մեկնարկի թվականը:

Բանաձևը հանձնարարում է, որ Թուրքիայի հետ երկխոսության ժամանակ կառավարությունը շարունակաբար և բացահայտորեն քննարկման դնի հայոց ցեղասպանության ճանաչումը: Հարցն օրակարգում դնելուց բացի բանաձևն իր մեջ պարունակում է նաև հայոց ցեղասպանության ճանաչումը: Թե այս թե այն առումով, վերջին տաս տարում իրար հաջորդած նախարարները ձախողել են:

Ինչ վերաբերում է բանաձևում պահանջված գործողությանը, հարցադրման պարագայում, կառավարությունը պատասխանում է նյութն անփոփոխ տեղափոխելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստ: Ըստ երևույթին այդ երկրների միջև (գոյություն չունեցող) երկխոսության շրջանակում պետք է կարգավորվի ամեն ինչ, այդ թվում անցյալի որակավորումը: Սա Թուրքիայի դիրքորոշումն է, իսկ հայերի տեսակետը չեն հարցնում:

Վերջապահական մարտ
Դժվար է պատկերացնել, որ թուրքական ժխտողականության քաղաքականության այս օրինակը, հայոց ցեղասպանության մասին դեռևս հոլանդական պաշտոնական դիրքորոշման մաս է կազմում: Եվ դեռ սա միայն մեկ օրինակ է: Կառավարությանը հանձնարարված 2004 թվականի խորհրդարանի բանաձևում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Ցեղասպանության հարյուրամյակի շեմին է՛լ ավելի ցավալի է, որ կառավարությունը դրա իրականացման մեջ թերանում է:

Միջազգային գիտական ոլորտում երկար ժամանակ է, որ գոյություն ունի համաձայնություն, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության բնաջնջումը հանդիսանում է ցեղասպանություն:

Թուրքիան վերջապահական մարտ է մղում: Ավելի լավ կլիներ, որ Հոլանդիան աջակցեր Թուրքիայում մարդու իրավունքների և հակառասիստական համարձակ շարժումներին: Թուրքիայի պետությունը «սիրաշահելով» հայոց ցեղասպանության նկատմամբ նրա դրսևորած վերաբերմունքի համար, Հոլանդիան թիկունք է դարձնում մարդու իրավունքների շարժմանը:

Հոլանդական կառավարությունը ոլորապտույտ տերմինաբանական ուղիներով խուսափում է «հայոց ցեղասպանություն» արտահայտությունից կամ ծածկում է այն: Չնայած, որ խորհրդարանի պատգամավորները, նույնիսկ իշխանամետ կուսակցությունների պատգամավորները, արտահայտվում են համաձայն Ռավուտի բանաձևի, կառավարությունը պաշտոնապես խոսում է «հայոց ցեղասպանության հարցի» մասին:

Լեզվաբանական տեսակետից թվում է թե այդ արտահայտութունը վերաբերում է հայոց ցեղասպանության ինչ-որ հարցի, եթե միայն այդ նպատակով է օգտագործվում, կարծես, օրինակ, թուրքական ժխտմանը:

Անհարմար է, երբ այս ձևակերպումը վերածվել է մանտրայի: Դա առկա է դեռևս վերջերս նախարարներ` Կունդերսի, Աշերի և Օպստելտեի խորհրդարանական հարցերի պատասխաններում, որտեղ ասվում է. «հայոց ցեղասպանության հարցի ոգեկոչումը կարող է տեղի ունենալ արժանապատվությամբ և հարգանքով բոլոր ներգրավված խմբերի համար»: Իսկ ո՞վ է ոգեկոչելու մի հարց: Եվ որո՞նք են բոլոր ներգրավված խմբերը:

Ոչ մի բարելավում
2015 թ. ապրիլի 24-ին կնշվի հայոց ցեղասպանության հարյուրամյակը, որն սկսվեց Կ. Պոլսում հարյուրավոր հայ մտավորականների և արվեստագետների ձերբակալմամբ և սպանությամբ: Թե Նիդերլանդներում և թե աշխարհի այլ երկրներում տեղի կունենան բազմաթիվ միջոցառումներ, ի թիվս այլոց, գիտական և մշակութային ոլորտներում:

Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հռոմի պապը, Ֆրանսիայի նախագահ Օլանդը և այլ երկրների ղեկավարներ ներկա կգտնվեն ոգեկոչման միջոցառումներին: Ակնհայտորեն հրավիրված է նաև Հոլանդաիայի վարչապետը: Թուրքիան փորձում է ամեն ինչ անել ուշադրությունը շեղելու Մեծ Եղեռնի հիշատակումից, սերմանելով անվստահություն ոգեկոչման նկատմամբ, կազմակերպելով մոլորեցնող միջոցառումներ և ծիկրակելով կառավարությունների ուսերի ետևից:

Հոլանդահայությունը արդեն տարիներ է ինչ խնդրում է կառավարությունից ներկ գտնվել ապրիլ 24-ի ոգեկոչման միջոցառումներին: Մինչ օրս, կառավարությունը մերժել է այն:

Շատ առումներով այժմ կառավարությունն ավելի ու ավելի քննադատորեն է արտահայտվում, երբ խոսքը վերաբերում է Թուրքիայի երկար թևին: Եվ այսպես, նույն խորհրդարանական հարցերի պատասխաններում, կառավարությունը ասում է, որ նա Ալմելոյի հակահայկական ցույցից հետո կոչ է արել Թուրքիային «պատասխանատվությամբ վերաբերվել դրան, նաև հաշվի առնելով 2015 թվականի ոգեկոչման միջոցառումները»: Կառավարությունը կքննարկի իր հնարավոր ներգրավվածությունը հայոց ցեղասպանության հարցի ոգեկոչմանը ամեն անգամ «պարագայից պարագա»: Չկան, սակայն, դեռևս Ռավուտի բանաձևի կիրառման բարելավման նշաններ:

Ինչքան էլ որ Ռավուտի բանաձևի կիրառումը անցած տաս տարում անբավարար եղած լինի, իսկապես դեռ բավարար ժամանակ կա, որպեսզի հարյուարմյակի տարին` 2015 թ. սկսվելուց առաջ, պատշաճ հարգանքի տուրք մատուցվի ոչ միայն խորհրդարանի միաձայն որոշմանը, այլև Հոլանդիայի և աշխարհասփյուռ հայությանը:
————————————
Հեղինակը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախագահն է:
 


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: