ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիայի խորհրդարանի քննադատական հարցադրումները, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ թուրքական ատելություն սերմանող ցույցի մասին

Հոլանդահայ ֆեդերացիան բողոքում է հունիսի 1-ին Ալմելոյում տեղի ունեցած գործողությունների դեմ
11 հունիսի, 2014 | 10:54

ALMELO HUSHAHAMALIRՀաագա, 10 Հունիսի 2014 – Հոլանդական խորհրդարանի Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ (CDA) խմբակցության պատգամավոր Պիտեր Օմզիգտի գրավոր հարցերը հոլանդական կողմի առաջին արձագանքն է 2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում կայացած թուրքական հանրահավաքի վերաբերյալ: Գրավոր հարցերը ներկայացվել են նաև Սոցիալիստական ​​Կուսակցություն (SP), Քրիստոնեական Միության (CU), Բարեփոխված Քաղաքական Կուսակցություն (SGP) և Ազատության համար Կուսակցություն (PVV) խմբակցությունների անունից: Հանրահավաքը, որ պաշտոնապես ուղղված է եղել վերջերս Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հուշարձանի «ցեղասպանություն» բառի դեմ, վերածվել է բազմաթիվ հակահայ լոզունգներով և հայտարարություններով լի ցույցի:

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կարծիքով նման ատելություն սերմանող հանրահավաք չի կարող մնալ առանց կտրուկ արձագանքի ու հետևանքների և շնորհակալություն է հայտնում հոլանդական խորհրդարանի հինգ խմբակցություններին` քննադատական հարցադրումների համար: Կառավարության արագ պատասխանը ցանկալի է, հատկապես նկատի ունենալով, որ հանրահավաքի տեսանյութերը ոչ միայն տեղադրված են համացանցում, այլ պարբերաբար ցուցադրվում են թուրքական հեռուստաալիքով:

Հինգ խորհրդարանական խմբակցությունների հարցերն ուղղված են Արտաքին Գործերի նախարարին, Սոցիալական Հարցերի և Աշխատանքի (որը կրում է նաև Ինտեգրացիայի պոտֆելը) նախարարին և Անվտանգության և Արդարադատության նախարարին, քանի որ այս խնդիրը որոշակիորեն վերաբերում է այդ նախարարներին:

almeloyum-turqery-bo-u31138-1Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպման ոճին, նախարարներին հարց է ուղղվում թե արդյոք նրանք տեղյակ են, որ հանրահավաքը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օրինակ, Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմանկից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD – Union europäisch-Türkischer Demokraten) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում և վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:

Հարցադրումների հեղինակները ցանկանում են իմանալ, թե արդյոք հիմքեր կան Արդարադատության Նախարարության համար, որպեսզի հետաքննություն կատարվի հանրահավաքի լոզունգների ու հայտարարությունների կապակցությամբ: Նրանք նույնպես հարցնում են, թե Արտաքին Գործերի նախարարը ինչ քայլեր վերցնելու մտադրություն ունի և արդյոք նա կքննարկի այս հարցը իր թուրք գործընկերոջ հետ: Վերջապես նախարարներին հարց է տրվում, թե արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել հանրահավաքի բնույթից և ոճից և այնտեղ օգտագործված լոզունգներից:

Հոլանդահայ ֆեդերացիայի նկատողությունները

Հունիսի 1-ին Ալմելոյում կայացած հանրահավաքը հայտարարվել էր, որպես բողոքի ցույց հուշահամալիրի «ցեղասպանություն» բառի դեմ, սակայն այն վերածվեց ամբողջովին հակահայ, ռասիստական երանգավորումով ցույցի: Հանրահավաքի ընթացքում օսմանյան ռազմական տարազներով նվագախումբը նվագել է օսմանյան հաղթական երաժշտություն, դրանով իսկ ուղղակիորեն դիտավորյալ անդրադառնալով ցեղասպանության ժամանակաշրջանին և դրա հանցագործներին: Միջազգային հռչակավոր պատմաբանները և ցեղասպանության փորձագետներն արդեն երկար ժամանակ է ինչ հիմնվելով բազմաթիվ հետազոտական նյութերի վրա համաձայնվել են, որ հայերի նկատմամբ իրագործվել է ցեղասպանություն և շատ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը: Նիդեռլանդներում 2004 թվականին խորհրդարանը, որը երկրի ամենաբարձր քաղաքական մարմինն է, միաձայն ճանաչել է հայոց ցեղասպանությունը (Ռաուֆուտի բանաձևը):

Հոլանդահայ ֆեդերացիան բողոքում է հունիսի 1-ին Ալմելոյում տեղի ունեցած գործողությունների դեմ և պահանջում կառավարության անհապաղ ուշադրությունը, ակնկալելով գործնական քայլեր թե հանրահավաքի բովանդակության և թե Թուրքիայի կառավարության միջամտության ուղղությամբ: Ըստ էության հայոց ցեղասպանության ժխտումը ընթանում ձեռք ձեռքի տված ռասիզմի և հակահայ կեցվածքի հետ, ինչպես Հոլոքոստի ժխտման և հակասեմիտականության պարագայում: Հանրահավաքի կազմակերպման մեթոդից և դրա բովանդակությունից պարզ է դառնում թե Թուրքիան ինչքան մտահոգված է և պատրաստվում է ուրացման միջոցով և հակահայ քարոզչությամբ դիմակայել 2015 թվականը, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենանալու միջոցառումներ նվիրված հայոց ցեղասպանության հարյուրամյակին:

Վերջապես Հոլանդահայ ֆեդերացիան ցանկանում է հստակորեն ընդգծել, որ ֆեդերացիայի գործունեությունն ուղղված է հայոց ցեղասպանության ճանաչմանը և երբեք ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ որտեղ էլ որ նրանք գտնվեն, այլ թուրք կառավարության կողմից անցյալի ժխտման դեմ: Միայն Թուրքիայի ճանաչումով է հնարավոր ժամանակի ընթացքում իրականացնել ազգամիջյան հաշտություն: Պետք է նշել, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ արդեն իսկ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել թուրքերի մտքում: Այն թուրքերը թե Թուրքիայում և թե Նիդեռլանդներում, ովքեր ծանոթ են ցեղասպանության պատմությանը և ճանաչում են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, նույնպես լուրջ խնդիրներ ունեն ցեղասպանությունը ժխտողների հետ: Հայտնի է, որ ազգայնամոլ թուրքերը նրանց ևս խնդիրներ են հարուցում, երբ նրանք իրենց կարծիքն են հայտնում այս հարցի մասին:

Թուրքիայի ճնշումը դեռևս առկա է նույնպես Հոլանդիայի կառավարության վրա, որը հետևաբար խուսափում է խոսել բոլոր հստակությամբ հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի կառավարության այս վերաբերմունքի համար չկա արդարացման որևէ հիմք, հատկապես, որ հոլանդական կառավարությունը պնդում է թե առաջատար դեր է կատարում աշխարհում, մարդու իրավունքների ոտնահարման, ռասիզմի և ցեղասպանության խնդիրների վերացման հարցերում:


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
4. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
5. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
6. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
7. Էրդողանի թիկնապահները, ծեծելով ցուցարարներին, ամրապնդեցին «սարսափելի թուրքի» կերպարը
8. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
9. Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
10. Հայաստանը ողջունում է Չեխիայի պատգամավորների պալատի որոշումը.Էդ.Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: