ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիայի խորհրդարանի նոր հարցադրումները, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ թուրքական ատելություն սերմանող ցույցի մասին

03 նոյեմբերի, 2014 | 15:46

holand genocideՀաագա, 1 նոյեմբերի 2014 – Նիդերլանդների խորհրդարանի հինգ խմբակցություն նոր գրավոր հարցեր է ներկայացրել Արտաքին Գործերի նախարարին, Սոցիալական Հարցերի և Աշխատանքի (որը կրում է նաև Ինտեգրացիայի պոտֆելը) նախարարին և Անվտանգության և Արդարադատության նախարարին, քանի որ պատգամավորները դժգոհ են 2014 թ. Հունիսի մեկին Ալմելո քաղաքում կայացած թուրքական ցույցի վերաբերյալ իրենց նախորդ հարցերին հոլանդական կառավարության տրված պատասխաններից, տես`
http://www.faon.nl/2014/06/vragen-tk-over-turkse-demonstratie-in-almelo/#AM

Հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմզիգտը ( Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ – CDA) ), նույնպես Սոցիալիստական Կուսակցության (SP), Քրիստոնեական Միության (CU), Բարեփոխված Քաղաքական Կուսակցության (SGP) և Ազատության համար Կուսակցության (PVV) անունից 17 նոր հարց է ներկայացրել կառավարությանը, որտեղ, ի թիվս այլոց, շարունակում է հարց բարձրացնել այն շփումների մասին, որոնք նախորդ գրավոր հարցերի պատասխանների համաձայն, տեղի են ունեցել թուրքական և հոլանդական իշխանությունների միջև Ալմելոյի Մեծ Եղեռնի հուշահամալիրի և դրա դեմ կազմակերպված թուրքական ցույցի, ինչպես նաև հանրահավաքի կազմակերպման գործում թուրքական իշխանությունների ակտիվ դերի վերաբերյալ: Սա վերաբերում է, ի թիվս այլոց, Թուրքիայի կրոնական հարցերով վարչության (Diyanet İşleri Başkanlığı) կողմից անվճար փոխադրամիջոցներ տրամադրելուն, որի մասին կառավարությունը հայտնում է, որ ընդունել է ի գիտություն և հանրահավաքին մասնակցելու համար թուրքական կազմակերպություններին հղած Թուրքիայի հյուպատոսի կոչին, որին  հոլանդական կառավարությունը տեղյակ է, սակայն ստուգման ենթակա չի լինելու:

Պատգամավորները շեշտում են թե ինչու հոլանդական կառավարությունը մինչ այժմ վերապահ է եղել հայերի նկատմամբ խտրականության և հայոց ցեղասպանության ժխտման հարցերում, իսկ այլ դեպքերում, հոլանդացի նախարարները, մասնավորապես Ինտեգրման հարցերով նախարարը, իրավացիորեն և ուղղակի դիրքորոշում են ընդունում, երբ նման հարցեր են առաջանում Նիդերլանդներում: Արդյո՞ք Հոլանդիայի կառավարությունը պատրաստ է նույն վերաբերմունքը ցուցաբերել բնակչության տարբեր խմբերի և Պատերազմի, Հոլոքոսթի և Ցեղասպանության Ուսումնասիրության Ինստիտուտում (NIOD) դասավանդվող երեք հիմնական ցեղասպանությունների նկատմամբ … Նրանք նաև ցանկանում են իմանալ, թե ինչու է Հոլանդիայի կառավարությունը շարունակում մինչև օրս վերապահ մնալ հայոց ցեղասպանության ոգեկոչման նկատմամբ, այնինչ այն իրավացիորեն և հետևողականորեն ներկա է տարբեր հիշատակի միջոցառումներին, ինչպիսիք են Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանության հիշատակի օրերը և Հոլանդիայի տարբեր ազգաբնակչությունների այլ պատմական իրադարձությունների հիշատակման միջոցառումները:

Պատգամավորները ցանկանում են իմանալ նաև, թե կառավարությունը ինչպես է ապահովելու, հաշվի առնելով մինչ այժմ Թուրքիայի հաջողակ գործողությունները, որ թուրքական կառավարությունը չկարողանա ազդեցություն ունենալ Նիդերլանդներում հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների վրա: Պատգամավորները պահանջում, որ կառավարությունը վստահեցնի, որ հեռու չի մնալու ոգեկոչման միջոցառումներից, այլ կապահովի իր ներկայությունը:

Պատգամավորները նույնպես ցանկանում են իմանալ, թե երբ է սպասվում դատախազության պատասխանը ներկայացված գանգատների, որոնք ներկայացվել են ընդդեմ թուրքական ցույցի ժամանակ հայոց ցեղասպանության ժխտման և ատելություն սերմանող հայտարարությունների և լոզունգների: Գանգատները ներկայացրել են Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները, ի դեմս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի, 2014 թ. հունիսի վերջերը, տես`
http://www.faon.nl/2014/06/aangifte-ontkenning-armeense-genocide/#AM


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. Իտալիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
3. «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն Ալմելոյում
4. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
5. Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 48րդ նահանգը
6. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
7. ԱՄՆ-ի Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
8. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
9. Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը
10. Հայ լեզվաբանը գրաբար է սովորեցնում Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: