ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիայի Ալմելո քաղաքում մեկնարկեց Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը

07 դեկտեմբերի, 2016 | 22:22

holand-datՀաագա, 6 դեկտեմբերի 2016 թ. – Այսօր Հոլանդիայի Ալմելո քաղաքում մեկնարկեց Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը։ Առաջին այս նիստում դատախազն ընթերցեց պարոն Աշկինի դեմ հարուցված քրեական գործով մեղադրական ճառը, այնուհետև դատավորը քննարկեց դատավարության հետագա գործընթացը։ Որոշվեց, որ գործն ըստ էության քննելու համար դատարանի հաջորդ նիստը կկայանա 2017 թ. մարտի 3-ին։

Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի է ունեցել թուրքական հանրահավաք, որը ուղղված էր Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու հողամասում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի դեմ։ Հոլանդահայ կազմակերպությունները, մասնավորապես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը գանգատ էին ներկայացրել հանրահավաքի ընթացքում կատարված հակահայ հայտարարությունների դեմ։

Ըստ դատախազության, քրեական մեղադրանքներ են հարուցվել պարոն Աշկինի դեմ, որը ներկայացել էր իր փաստաբան Պլասմանի հետ, որովհետև հանրահավաքի ժամանակ նա վանկարկել է հայերի դեմ խտրական կարգախոս`«Ղարաբաղը կլինի հայերի գերեզմանը»: Այս կարգախոսով նա բռնություն է հրահրել և վիրավորել է մի խումբ մարդկանց, քանի որ նրանք ծագումով հայ են:

Առաջիկա ամիսներին փորձագետները դատարանին կտրամադրեն գրավոր խորհուրդ մի շարք հարցերի մասին: Դատախազությունը ներկայացրել է հոլանդացի թուրքագետ, պրոֆեսոր Էրիկ Յան Ցյուրխերին որպես փորձագետ, իսկ դատապրտյալ կողմն առաջարկել է ներգրվել թուրք պատմաբան Արմանդ Սաղին, որպես այսպես կոչված, «մեկնաբանող-փորձագետ»։

Նիստի ավարտին Աշկինի փաստաբանը լրատվամիջոցներին հայտնեց, որ իր պաշտպանյալը խոստովանել է, որ ինքն իրոք վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» կարգախոսը, սակայն համարում է, որ պատժելի ոչինչ չի արել։ Նա նշեց, որ այստեղ խոսքը որոշակի տարածաշրջանի մասին է, որտեղ այժմ իրավիճակն այնպես է, որ հնարավոր է բռնկվի պատերազմ և լինի արնահեղություն։

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ Մաթո Հախվերդյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ պարոն Աշկինի արտահայտությունները հանդիսանում են իրական սպառնալիք, բռնության կոչ են բոլոր հայերի նկատմամբ, թե Ղարաբաղում և թե այլուր, ինչը երկյուղալի է։

Ինչպես հայտնի է, թե անցյալում և թե մեր օրերում հայերը բազմիցս դարձել են թուրքական և ադրբեջանական բռնությունների զոհ` իրենց ազգային պատկանելիության պատճառով։ Բացի 1915 թ. հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն հայերից, բազմաթիվ հայեր զոհվել են 1988 թվականին ադրբեջանական Սումգաիթ քաղաքում կազմակերպված ջարդերի հետևանքով, իսկ 2004 թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնի հարվածներով դաժանորեն սպանել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը:


Առնչվող նյութեր
1. «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն Ալմելոյում
2. Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով <<ՍՊԱՅԿ>> տիպի հրթիռ
3. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
4. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
5. Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը
6. Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը
7. Հայ լեզվաբանը գրաբար է սովորեցնում Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցում
8. Հայաստանն ընդունել էր տարբեր երկրների խոստումնալից երիտասարդներին
9. Թուրք ազգայնամոլներ յարձակած են Էրտողանի այցին դէմ բողոքող խաղաղ ցուցարարներուն վրայ
10. ՀՈԼԱՆԴԻԱ. Նիդեռլանդների դատախազությունը պահանջում է պատիժ նշանակել թուրքի համար՝ հայերի դեմ բռնություններ հրահրելու համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: