ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդիայի Ալմելո քաղաքում կառուցվել է Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված հուշահամալիր

02 ապրիլի, 2014 | 18:53

almelo armenian genocid

Հոլանդիայի Ալմելո քաղաքում կառուցվել է Հուշահամալիր` նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին: Հուշահամալիրի պաշտոնական բացումը տեղի կունենա այս տարվա ապրիլի 24-ին: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերության տնօրեն Մարիամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այս հուշարձանը բացառիկ է, քանի որ առաջինն է Հայաստանի սահմաններից դուրս:

Ասուլիսին ներկա հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնող, բարերար Քրիստիան Գելիջին ասաց, որ հուշահամալիրը ոչ միայն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այլ նաև աշխարհին ևս մեկ անգամ սթափության կոչ է անելու, որ նմանատիպ դեպք աշխարհում երբեք չկրկնվի, ազգերի ու կրոնների միջև լինի խաղաղություն:

Ըստ նրա, Հուշահամալիրը ոչ միայն ավելի կհամախմբի Հոլանդիայում բնակվող հայերին, այլ զբոսաշրջիկները, ովքեր կայցելեն Ալմելո, ևս մեկ անգամ կիմանան, թե ինչ է պատահել 1915 թվականին Արևմտյան Հայաստանում:

Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարերով, հայկական տուֆ քարից: Խաչքարերը կառուցել են Հայաստանում՝ Վանաձորում, վարպետ՝ Սերգեյ Դանիելյան: Խաչքարերեն արված են նույն սխեմայով:

Հոլանդիայի Ալմելո քաղաքում բնակվում է վեց հազար հայ:

Քրիստիան Գելիջին ասաց, որ նպատակ ունեն հաջորդ տարի հուշահամալիրի հարևանությամբ կառուցել թանգարան:

«Մեր պապերն ամեն ինչ արել են իրենց հավատը չկորցնելու համար, պայքար են տվել: Մենք պետք է նրանցից դասեր քաղենք ու ավելի հզոր դառնանք: Միասին պետք է կառուցենք հզոր Հայաստան»,- ասաց բարերարը:

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. «Ոսկան Երևանցի» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն Ալմելոյում
3. Կոմիտասի անվան քառյակն ու Աշոտ Տիգրանյանի խումբը Նիդերլանդներում
4. Կյանքից հեռացել է Նիդերլանդների Ալմելո քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը
5. Հայ լեզվաբանը գրաբար է սովորեցնում Լեյդենի լեզվաբանական ամառային դպրոցում
6. Հայաստանն ընդունել էր տարբեր երկրների խոստումնալից երիտասարդներին
7. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
8. Հոլանդիա. Ցույց Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հանդիպում՝ արտգործնախարարությունում
9. Հոլանդիա. Դինքի սպանության 10-րդ տարելիցին նվիրված ձեռնարկ՝ հոլանդացի պատգամավորների մասնակցությամբ
10. «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության 15-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: