ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդահայ ֆեդերացիայի մասնակցությունը Համազգային Հիշատակի Օրվա միջոցառմանը Ամստերդամում

03 մայիսի, 2016 | 22:13

amsterdam 2016

Հաագա, 3 մայիսի 2016 թ. – Այս տարի առաջին անգմվա համար հոլանդահայ կազմակերպության պատվիրակությունը ներկա կլինի Ամստերդամում մայիսի 4-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի ոգեկոչման Համազգային Հիշատակի Օրվա արարողությանը և ծաղկեպսակ կդնի Դամ հրապարակի հուշակոթողին։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) հարգանքի տուրք կմատուցի պատերազմի զոհերին, այդ թվում հազարավոր հայերին, ովքեր որպես խորհրդային ռազմագերիներ զոհվել են Նիդերլանդներում։ Խորհրդային բանակում ծառայող այդ ռազմագերիներին գերմանացինները Նիդերլանդներ էին ուղարկել Հայկական լեգեոնի «Հայկական գումարտակների» կազմում։ Նրանք հիմնականում տեղակայված են եղել Զելանդիայի և Հարավային Հոլանդիայի մարզերի կղզիներում։

Հոլանդիայում գտնված տարիներին (1943 – 1944), նրանք շարունակ փորձել և հաջողել են կապեր հաստատել հոլանդական դիմադրության հետ։ Այդ իսկ պատճառով Գերմանացիները գնդակահարել են նրանցից շատերին: Այդ հայերից միայն մի փոքր խումբ է վերապրել Երկրորդ աշխարհամարտի եզրափակիչ փուլը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի այս դրվագը Նիդերլանդներում հիմնականում լուսաբանված է Յ. Բ. Չարլզի (քրեագետ պրոֆ. Վիլեմ Հենդրիկ Նագելի կեղծանունը) «Հետադարձ հայացք» ինքնակենսագրական գրքում, որտեղ նա նկարագրել է հոլանդական դիմադրական շարժման գործունեությունը և «Հայկական գումարտակի» հայերի բազմաթիվ կապերը դիմադրական շարժման հետ։ Այդ գրքում հեղինակը մանրամասնորեն անդրադարձել է հայերի անցյալին և մշակույթին։

amsterdam may 3 2016


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
6. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
7. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
8. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
9. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
10. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: