ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդահայ համայնքը մեծարում է Հրանտ Դինքին եւ հարգում նրա հիշատակը

17 հունվարի, 2013 | 02:43

ՀԱԱԳԱ.– Այս շաբաթ Նիդեռլանդների  հայ համայնքը միջազգային հանրության հետ մեկտեղ նշելու է  պոլսահայ խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը, ով 2006 թ. հունվարի 19-ին Ստամբուլում օրը ցերեկով սպանվեց իր գրասենյակի առջև: Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան մտահոգություն է հայտնել, քանի որ Հրանտ Դինքի սպանության հանցագործները դեռ չեն դատապարտվել և վերջերս էլ Ստամբուլում երկու հայ կնոջ և հայկական դպրոցի ուսուցչի վրա հարձակումներ են կատարվել: Այդ ոճրագործության հետևանքով սպանվել է տարեց հայուհին և հայկական դպրոցի ուսուցիչը, իսկ երկրորդ հայ կինը կորցրել է իր աչքը:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան Հրանտ Դինքի հիշատակը հարգելու նպատակով կազմակերպել է հետեւյալ միջոցառումները.

19 հունվարի 2013, շաբաթ օրը, ժամը 16-ից Ասենի Սուրբ Աթանաս ղպտիական եկեղեցում ( հասցեն` Talmastraat 111, 9406 KM Ասեն) Հայ Առաքելական Եկեղեցու ծիսակարգով կմատուցվի պատարագ:  Այնուհետև ծաղիկներ կդրվեն Հրանտ Դինքի հուշարձանին «Բոսկամպ» գերեզմանոցում( հասցեն` Boskamp 5 – NN 9405 Ասեն): Հրանտ Դինքի հուշարձանը գտնվում է Ասենի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտակայքում:

Հունվարի 19-ին շաբաթ օրը, ժամը 19.30-ին Ալմելո քաղաքում կկայանա Հրանտ Դինքի ոգեկոչման հուշ-երեկո( հասցեն` Wierdensestraat 127, 7604 BD Ալմելո): Այս միջոցառումը կազմակերպել է Ալմելոյի «Երևան» հաստատությունը: Ծրագրում՝ դասախոսություն Հրանտ Դինքի մասին։

Հաջորդ օրը, հունվարի 20-ին, Ալմելոյում տեղի կունենա Հրանտ Դինքին նվիրված տարեկան ֆուտբոլի մրցաշարը, որտեղ տարբեր վայրերի հայ երիտասարդական խմբեր կմրցեն միմյանց հետ:

Օրեր-ին ուղարկված հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Հոլանդահայ Ֆեդերացիան դիմելու է հոլանդական խորհրդարանին և կառավարությանը վերջերս Թուրքիայում տեղի ունեցած հայերի սպանությունների հարցով:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Մաստրիխտում հարգանքի տուրք են մատուցել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին
2. Մարտուն Էլբակյանը . «Ինձ համար մեծ պատիվ էր երկրի արքայի հետ զրուցելը»
3. Մարտուն Էլբակյանը արժանացել է Նիդեռլանդների Թագավորության 2013 թվականի «ՈՒսման վարպետ» մրցանկին
4. Հոլանդահայ Ֆեդերացիան հոլանդական կառավարությանն ու խորհրդարանին կոչ է արել ուշադրություն դարձնել Ղարաբաղի խնդրին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: