ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՈԼԱՆԴԱՀԱՅ ԱԲՈՎՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

29 հոկտեմբերի, 2014 | 08:59

ABOVYAN MIUTUIN HOLANDՀաագա, 27 հոկտեմբերի 2014 – Առաջիկա հոկտեմբերի 31-ին նշվելու է Հոլանդահայ Աբովյան մշակութային միության  30-ամյակը Հաագայի Prins27 – Prinsengracht 27 Հաագա – թատրոնում: Հանդիսությունը կսկսվի ընդունելությամբ ժամը 17-ին, որին կհետևի մշակութային ծրագիր ժամը 19-ին` հայկական երգով ու պարով:

Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը 30 տարիների ընթացքում լծվել է հայապահպանության գործին, որպեսզի այս օտար ափերում պահպանվի հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները: Միությունը Հաագայում հանդիսացել է հանդիպման վայր ոչ միայն հայերի այլ նաև հայ ժողովրդի օտարազգի բարեկամների համար, դարձել է կամուրջ հայության և հոլանդական հասարակայնության միջև: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները:

Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին դոկումենտացիայի և տեղեկատվության կենտրոն: Իր հիմնադրման օրից միությունն ակտիվորեն ծավալել է այլ հասարակական գործունեություն, ինչպես օրինակ Մեծ Եղեռնի ոգեկոչում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի տուժածներին օգնության կազմակերպում, հայ ապաստանյալներին աջակցության ցուցաբերում և այլն:

Աբովյան միությունը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) անդամ է: Ֆեդերացիան հիմնադրվել է 2004 թվականին` տարբեր շրջաններում աշխատող մի քանի հոլանդահայ անկախ հասարակական-մշակութային կազմակերպությունների կողմից: Աբովյան միությունը նույնպես մասնակցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման  «Ապրիլ 24 հանձնախմբի» աշխատանքներին: Այս հանձնախումբը կազմվել է անցած դարի ութսունական թվականներին, իսկ 2004 թվականից հանդիսանում է Հոլանդահայ ֆեդերացիայի հանձնախմբերից մեկը: «Ապրիլ 24 հանձնախումբը» ամեն տարի ապրիլին կազմակերպում է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում համերգներ ու ցուցահանդեսներ: 2015 թվականին – մասամբ հայկական և հոլանդական կառույցների հետ համատեղ – կազմակերպվելու են միջոցառումներ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին:

Աբովյան միությունը տարիների ընթացքում կապեր է հաստատել ինչպես անհատների, այնպես էլ տարբեր բնույթի կառույցների և միությունների հետ, որոնք հրավիրված են այս տոնահանդեսին: Անցած 30 տարիների ընթացքում զանազան հոլանդացի և հայ քաղաքական գործիչներ, գրողներ, լրագրողներ և արվեստագետներ, ինչպիսիք են` Դիկ Դոլմանը, Յետտա Կլայնսման, Լեյն վան Դեյկը, Անդրե Ռաուվուտը, Էստմե Վիգմանը, Աննիկեն Ռամբերգ Կրունտեսը, Հրանտ Դինքը, Կամո Ուդումյանը, Յոս Վայտենբերգը, Թեո վան Լինտը, Ռուբեն Մաթևոսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Համլետ Գևորգյանը և այլ անձինք եղել են Աբովյան միության կենտրոնում:

Աբովյան միությունը բազմաթիվ անգամ Հաագայում և Հոլանդիայի այլ քաղաքներում, ի թիվս այլոց միության պարախմբի ելույթներով, ներկայացերել է հայկական մշակույթը տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես օրինակ Դելֆտում` «Մշակույթն ավելի մոտ», Հաագայի քաղաքապետարանի Ատրիում տարածքում` «Uit փառատոն» և «մանկական գրքի շաբաթ» և Հաագայի «Էսկամպ փառատոն» բազմազգ փառատոներում:

Լրացուցիչ տեղեկություններ
Նիդերլանդներում բնակվում է 20-ից 25 հազար հայ` հիմնականում Ալմելոյում և Ամստերդամում: Ամստերդամում դեռ 17-րդ դարում գոյություն է ունեցել է հայ համայնք, որի անդամները  եղել են մասնավորապես առևտրականներ Մերձավոր Արևելքից: Նրանց գլխավոր նվաճումը եղել է հայկական տպարանի հիմնադրումը, որտեղ տպագրվել են արժեքավոր հայերեն գրքեր, այդ թվում 1666 թվականին հայկական առաջին տպագիր Աստվածաշունչը: Ամստերդամի Կրոմ Բոմսլոտ փողոցում 1714 թվականին նրանք հիմնել են հայ առաքելական եկեղեցի, որի 300-ամյակը լրանում է այս տարի: Հաագայում և շրջակայքում բնակվում է մոտ 500 հայ ընտանիք: Հոլանդահայությունը ներկայացված է  «Հայերը Նիդերլանդներում» գրքում (հոլանդերեն), որը հրատարակել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հետազոտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա: Տես` http://www.faon.nl/book/



Առնչվող նյութեր
1. 350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
2. Սոչիում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը
3. Վարչապետն Արցախում
4. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
5. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
6. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
7. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
8. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում
9. Հոլանդիա. Ամստերդամում նշվել է Սուրբ Հոգի եկեղեցու 303-րդ տարեդարձը
10. Նիդերլանդներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից մի քայլ առաջ է, բայց դեռևս իրականություն չէ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: