ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդահայերի աննախադեպ երթը Ամստերդամում

24 ապրիլի, 2016 | 06:58

holandia ert 2016 Ապրիլի 23-ին’  Հայոց Ցեղասպանության 101-ամյակի նախօրեին, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի սրտում’ Museumplein hրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ, բողոքի երթ կազմակերպեցին դեպի քաղաքի մեկ այլ հայտնի’ Beursplein հրապարակ: Այստեղ էլ մասնակիցներն այնուհետև հանրահավաք  անցկացրեցին:

Սա ապրիլ ամսվա մեջ նիդերլանդահայերի նույն քաղաքում արված 2-րդ հանրահավաքն է: Առաջինը’ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ  բողոքի ակցիան էր Ամստերդամի  «Դամ»  հրապարակում’ ապրիլի 8-ին:

holandia ert 1 2016Գարնան համար անսովոր ցուրտ, նաև անձրևոտ եղանակին, մոտ հազարի հասնող ակտիվիստներ էին ժամանել Նիդերլանդների մայրաքաղաք: Ցուցարարների երթուղին մինչ հանրահավաքի հարթակը, ձգվում էր մի քանի կիլոմետր և անցնում էր կենտրոնական փողոցներով, որը հանգստյան օրվան բնորոշ լեցուն էր զբոսաշրջիկներով:

Ակցիայի մասնակիցները, ովքեր հայ-հոլանդական եռագույն դրոշներից բացի կրում էին Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներ, ցեղասպանության վավերագրեր պատկերող լուսանկարներ, Մեծ Եղեռնի պատմության մասին բրոշյուրներ էին բաժանում անցորդներին:

holandia ert 3 2016

Պետք է դիտարկել, որ մարդկանց հետաքրքրությունն անչափ  մեծ էր: Ոմանք պարզապես գիտեին հարյուրամյա վաղեմություն ունեցող դեպքերի մասին , մյուսներն հարցուփորձ էին անում’ մինչև պարզաբանում ստանում էին մասնակիցներից: Շատերն էլ հետաքրքրվում էին երթն ուղեկցող ոստիկաններից, ովքեր իրենց բարձրության վրա էին և մարդկանց համբերությամբ բացատրում էին երթի իրական դրդապատճառների մասին:

Հատկապես կարգալուծվեց տրանվայների կանոնավոր աշխատանքը, որոնք ստիպված էին արգելակել իրենց ընթացքը’ մինչև կանցնեին մարդկանց հոծ խմբերը: Այդ ընթացքում էլ ուղևորները մոտենում էին փոխադրամիջոցի պատուհաններին և դիտում ցուցապաստառները, երթի  մասին բրոշյուրներ խնդրում մասնակիցներից: Բազմաթիվ զբոսաշրջիկներ պարզապես լուսանկարչական սարքերն էին նախապատրաստում, երբ լսում էին թմբուկների խրոխտ զարկերը: Գետից անցնող զբոսանավերից մեկն էլ, որպես համերաշխություն երկար ազդանշան հնչեցրեց:

holandia ert 4 2016

Մինչ երթի մասնակիցները կժամանեին Beursplein Հրապարակ, ամբողջ ժամանակ  հարթակից հնչել է հայկական ազգային երաժշտություն:

Հայոց Ցեղասպանության 101 տարելիցին նվիրված բողոքի ակցիան սկսվում է անմեղ զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեով:

Ցեղասպանությունը, որպես երևույթի  դատապարտումով են հանդես գալիս Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը,Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ՝ Մասիս Աբրահամյանը, քրդական համայնքի անունից  Ջերան Օզհանը,արամեական համայնքի առաջնորդ Ջոնի Շաբոն,«Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության նախագահ Սերինե Աբրահամյանը, «AJO Ամստերդամ» երիտասարդական կազմակերոթյան ղեկավար Գրիգոր Այվազյանը, հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը:

Հուզական և անկեղծ ելույթ ունեցավ Նիդերլանդների սոցիալիստական կուսակցության երիտասարդ թևի ղեկավար Լաուրա Յակը: Նա մատնանշեց, որ իրողությունն ունի 101 տարվա պատմություն  և 101 տարի է ինչ անարդարություն է տեղի ունենում ու այսօր հայն իր տարածքում ապահով չի ապրում: «Ես հայ չեմ, բայց սա իմ խնդիրն է նաև» ասաց նա:

holandia ert 6 2016

Գեղարվեստական կատարումներով հանդես եկան երգիչներ Վրեժ Սահակյանը, Մամբրե Սիմոնյանը, Սվետլանա Աղաջանյան,Ամստերդամի հայկական եկեղեցու Անի պարային համույթը:

Ապրիլի 23-ի երթ-հանրահավաքն ամփոփում է Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների անդամ տիկին Ինգա Դրոստը:

Առհասարակ  այս անգամ միջոցառմանը մեծ հետաքրքրասիրություն հանդես բերեց Նիդերլանդական մասայական ինֆորմացիայի միջոցները’ ի դեմս հանրային հեռուստատեսության և մամուլի մի շարք միջոցների (HET PAROOL, AD.nl և այլք):
Ապրիլի 24-ին Հոլանդահայ կազմակերպությունների անդամները ծաղկեպսակ կդնեն Հայոց  Ցեղասպանության զոհերի հուշարձաններին:

«Նիդերլանդական Օրագիր»

holandia ert5 2016


Առնչվող նյութեր
1. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. 350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
8. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
9. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
10. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: