ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոլանդահայերը սոցապ նախարարի մոտ բարձրացրել են իրենց հուզող հարցերը

14 մայիսի, 2016 | 15:14

holand socap naxarari het FAON

ՀՈԼԱՆԴԻԱ.-Մայիսի 12-ին Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) պատվիրակությունը հանդիպեց Նիդերլանդների փոխվարչապետ և սոցապ նախարար Լյուդվիգ Աշերի հետ։Այս մասին տեղեկանում ենք հոլանդահայերի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հոլադական կառավարության կողմից հայոց ցեղասպանության ընդունման, ոգեկոչման միջոցառումներին հոլանդական պաշտոնական ներկայության և հոլանդական դպրոցներում Հայոց ցեղասպանության նյութը դասավանդելու հարցերը։

Քննարկվեց նաև հոլանդաբնակ թուրք-ազերի ցուցարարների հակահայ, խտրական և ատելություն սերմանող հայտարարությունների, Հայոց ցեղասպանությունը ժխտող անձերի կեցվածքի (օրինակ Իսլամական համալսարանի ռեկտոր Ակգյունդյուզը) և դրանց դեմ հայերի հարուցված քրեական գործի առաջընթացի բացակայության խնդիրները։

Խոսվեց նաև թուրք և քուրդ առաջադեմ ուժերի և հայերի երկխոսությունը խրախուսելու նախարարության դերի և հնարավորությունների մասին։ Նախարարի ուշադրությանը ներկայացվեց Արցախի հակամարտության շուրջ հոլանդահայության մտահոգությունը և սիրիահայ ապաստանյալների կեցության խնդիրները։ Հայկան Մարտիկյանը նախարարին նվիրեց իր 2015-ին հրատարակված «Կռունկի կանչը» գիրքը, որն արժանացավ նախարարի հատուկ ուշադրությանը։


Առնչվող նյութեր
1. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2. 350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
3. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան
4. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
5. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
6. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
7. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
8. Հոլանդահայ կազմակերպությունները ՀՀԿ պատգամավորներին կոչ են անում գիտակցել իրավիճակի լրջությունը
9. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
10. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: