ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոգու կանչով, գրչի շնչով.հանդիպում Ֆրանսիայում

23 նոյեմբերի, 2017 | 16:44

Նոյեմբերի 17֊ի երեկոյան  Վալանսի հայահոծ գաղութը շտապում  էր Բուղլե  Վալանսի 《Լա  Պասսղել》  գրադարանի  սրահը, հանդիպելու  գեղատեսիլ Արցախ  աշխարհի ծնունդ, գրող, հրապարակախոս`Անժելա  Սահակյանին։ 《Ճշմարտության   պարտադրանք֊ը ոտքի էր հանել հայ մշակույթի տան  վարչության անդամներին, ատենապետ` Նազօ Ճինպաշեան։

Բազմազբաղ  անձնավորություն, որն իզորու   է, նույնիսկ այս պահին, երբ հսկա յածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում  25 տարի վերանորոգում  չտեսած շենքում, մտահոգվի  համայնքի հայապահպան գործունեությամբ։ Այսօր էլ  հավուր պատշաճի  ընդունելություն հայանպաստ  գործունեություն ծավալող այն վեհ առաքյալին,  որն օրնիբուն լծված է մեկ նպատակի, սփյուռքում ծանոթանան  մայր հայրենիքի մաս կազմող մեր պատմական Արցախին, ծանոթանան նրա ցավին, հասկանան, որ այսօր  էլ  է ցեղասպանություն կատարվում, այսօր  էլ են զոհվում, այսօր էլ  անմեղներ են նահատակվում,  և պայքարեն, որ նորանոր   դավեր  բույն չդնեն մեր բերրի  ու պտղատու  հողի ընդերքում։

Ահա այս առաքելությամբ Անժելա Սահակյանը շրջում է Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, իր հետ  տանելով  《 Ճշմարտության պարտադրանքով》  գիքը, իր կոչը, և ոչ միայն, այլ նաև Արփեն Մովսիսյանի《Հայից  հայ》 հաղորդաշարից  պատառիկներ։ Այսօր էլ վալանասահայ համայնքը լսեց Անժելա Սահակյանին, թերթեց《Ճշմարտության  պարտադրանքով》գրքի էջերը, դիտեց《Խոսի’ր Հայաստան, խոսի’ր աշխարհ》վավերագրական  ֆիլմը։

Այս հուզիչ հանդիպմանը  ներկա էին Վալանսի հոգևոր հովիվ` Անդրանիկ Քահանա Մալջյանը, Վալանսի քաղաքապետարանի խորհրդի անդամներ Ժորժ Ռաստքլանը, Նատալի Իլյոզերը, քաղաքապետարանի տեղակալ  և փոխնախագահ  Դրոմ նահանգի  խորհրդի`Վեղոնիկ  Պուժա,  《Արմենիա》֊ի   նախագահ, թղթակից     Գրիգոր Ամիրզայան,《Մալաթիա》  հայրենակցական միության նախագահ` Խոսրով Իլյոզեր, Բուղլե Վալանսի քաղաքապետարանի  տեղակալ  Ժան  Բնուա Քել Հակոբյան, Բուղլե Վալանսի քաղաքապետարանի  խորհրդի անդամ Մաղգղետ Ընգույեն, հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչ` Դելպիեղ  Դեմոթեն,  《Ապրիլ 24》  կոմիտեի նախագահ, կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ` Ջորջ Իսասյան  և այլոք։

Միջոցառումից հետո ներկաները  բուռն քննարկումներ, կարծիքներ էին փոխանցում, թերթում  հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն  տարբերակների էջերը   և ինքնագիր խնդրում   《Ճշմարտու   թյան պարտադրանքով》 գրված  իր բաց նամակն ուղղված աշխարհին գրքի հեղինակ,  Արցախի և Հայաստանի  գրողների միության անդամ Անժելա Սահակյանից, որի շուրթերից հնչում էր.   《Ելի’ր, ով  հա՜յ,  քո երակներում   Հայկ  Նահապետի  արյունն է  հոսում, ժամանակն է , որ պայքարիդ   գաղափարը դառնա իսկական պայքար, ժամանակն է , որ  հայրենաշունչ, ռազմական  երգերդ       դառնան իրականություն  և ոչ թե  սպեղանի։  《Արարատի  գլխին  դրոշ  պիտի  դնենք  վաղ, թե ուշ》։

Սուսաննա  Փահլևանյան


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
3. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
4. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
5. Ֆրանսիայում ՀՀ նորանշանակ դեսպանն ընդունեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամներին
6. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
7. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մարսելում
8. Հայաստանին նվիրված 15-օրյակ Մարսելում
9. Հասմիկ Տոլմաջյանը՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան
10. «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: