ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոգեւոր զրույցներ1. Աստված երբ մոտենում է մարդկանց, նրանց փրկությունն է ուզում, ոչ թէ հրաշքով զարմացնել

Իմ ճանաչած մարդկանցից շատերը, երբ մոտենում են Քրստոնեությանը, հրաշք են սպասում
06 փետրվարի, 2015 | 17:45

astvatsՀրաշքն այնպիսի մի բան է, որ կարող է զարմացնել մարդուն ու ինչ որ մի բանի մասին մտածել տալ: Բայց մարդիկ ինչպես զարմանում են, այնպես էլ մոռանում: Աստուծո նպատակը չէ՛ հրաշքով զարմացնել մարդուն, այլ ԻՐ ՍԻՐՈՎ մարդուն մտածել տալ իր ով լինելու մասին ու փրկել մարդուն այն ամենից, ինչ որ տառապանք է պատճառում:

Իսկ փրկությունը դա ներքին երևույթ է: Մարդը զգում է որ սխալ է ապրում: Ուզում է փոխվել: Բացում է իր կամքի դուռը Քրիստոսի առաջ: Աստված ներս է գալիս քո ներսի այն վայրը ու որ դու որոշումներ ես կատարում: Ու Աստված սկսում է իր սիրով ու զորությամբ ջերմացնել ու լուսավորել: Աստիճանաբար կրակը բորբոքվում է:

Սիրելի ընկերներ, կյանքն Աստուծո հետ կրկեսում տեսնված ֆոկուսի պես չէ, այլ մի ներքին փոփոխությունների անվեջանալի շղթա: Իսկական հրաշքը միանգամից չի կատարվում մարդու մեջ, այլ աստիճանաբար հասունանում է: Մարդու մեծանալն ու հասունանալն է իսկական մի հրաշք, երբ քո կամքով, Աստուծո հոգու հետ միասին աստիճանաբար, ժամանակի ընթացքում հասունանում այս ու մաքրվելով մի օր կանգնում Աստուծո առաջ:

Հիշու՞մ եք Հիսուսն ինչ ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մէջ։ Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում» (Մաթևոս 13:31-32): ժամանակ է պետք չէ՞ մինչև որ սերմը այնպիսի մեծ ծառ դառնա, որ նրա վրա կարողանան թռչուններ հանգստանալ:

Սիրելի ընկերներ մեր երկնավոր Ծնողից հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆոկուսներ մի սպասեք: ՆԱ չի ուզում մարդու ազատությունը ճնշի նրան ուժով զարմացնելով, որպեսզի մարդն էլ դառնա ու վախից սիրի նրան: Այդպիսի բաներ մարդիկ են անում: Իսկ մեր Ծնողն անձնուրաց ՍԵՐ է: Նա ձեր կյանքում ոչ մի բան չի կատարի ձեր կամքին հակառակ: Իսկ իսկական հրաշքը դա կամքով ընտրված ներքին փոփոխություններն են, որ կատարվում են ժամանակի ընթացքում ու տառապանքից ազատելով փրկրության տանում մարդուն, դեպի Կյանքի Աղբյուրը:

Աստված երբ մոտենում է մարդկանց, նրանց փրկությունն է ուզում, որ ազատի նրանց տառապանք պատճառող կրքերից ու անվերջանալի ապրելու կարողություն տա, այլ ոչ թէ հրաշքով զարմացնի:

Արմեն Հարեյան

ԱՄՆ


Առնչվող նյութեր
1. Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպում Մոսկվայում եւ համատեղ հայտարարություն
2. Քառասնորդաց պահոց շրջանի խոկումներ
3. Հոգեւոր զրույցներ 4. Քաջություն ունեցեք ճշմարիտ կյանք ապրելու
4. Հոգեւոր զրույցներ . Արմեն Հարեյան- Քրիստոնեական հայացք թանկացումների վրա
5. Սև կատվի, 13 թվի, բախտագուշակության ու այլ սնահավատությունների մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: