ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում

05 հոկտեմբերի, 2018 | 22:07

Այսօր երեկոյան Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի ունեցավ Շարլ Ազնավուրին նվիրված հոգեհանգստյան արարողություն, որը մատուցեցին  Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը եւ Հայկ Սարկավագ Ութիջյանը։  Ավարտին Հայր Բարսեղը կատարեց Կոմիտասի «Անտունին», իսկ Հայկ Ութիջյանը՝ Ղեւոնդ Տայեանի գրի առած «Յոյս իմ ի մանկութենէ իմմէ» շարականը։ 

 

Այնուհետեւ Հայր Բարսեղը դիմելով ներկաներին, անդրադարձ կատարեց Ազնավուրի թողած հսկայական ժառանգությանը, նշեց, թե 20-րդ դարը իրավամբ կարելի է համարել Ազնավուրի դար։ ,,Նա կարողացավ աշխարհին ցույց տալ, որ մարդ կարող է լինել համաշխարհային մեծություն, բայց նաեւ ճիշտ հայ, իսկական հայ, ազնիվ եւ նվիրական հայ,,- ասաց հայր սուրբը։

Այնուհետեւ խոսքը տրվեց Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին, ով վերհիշեց այս տարի Ազնավուրի հետ անցկացրած մի քանի  ժամերը՝ Պրահայի հյուրախաղերի օրերին, նշելով, որ ,,Ազնավուրը ոչ միայն աշխարհի երգիչ էր, շանսոնե, այլեւ մեծ քաղաքական գործիչ, վերջին տասը տարիներին նաեւ Հայաստանի դեսպանը։  Պրահայի ելույթի ժամանակ Ազնավուրը ասել էր, որ 100-ամյակը բեմում է տոնելու, բայց չկարողացավ եւ ֆիզիկապես հեռացավ՝ ցավ պատճառելով բոլոր հայերին եւ իր բոլոր երկրպագուներին։ Նա մեզ համար մեջք էր, ուղեցույց էր երկնակամարում, իսկ նրա թողած ժառանգությունը՝ անմահ,,։

Դեսպանը նաեւ հայտնեց, որ դեսպանտան մոտ արդեն կիսով չափ իջեցվել է Հայաստանի դրոշը, քանի որ հոկտեմբերի 6-ին մեր երկրում հայտարարված է սգո օր։

Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորինչ եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Տիգրան Աբրահամյանն իր խոսքում շեշտեց, որ Ազնավուրը հասարակ դեսպան չէր, նա հայ ժողովրդի դեսպանն էր ողջ աշխարհում։ Նա նաեւ նկատեց, որ Ազնավուրի նման համաշխարհային ճանաչում ունեցող հայ մենք երբեւէ չենք ունեցել։ Տիգրան Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, թե ինչպիսի  ջերմ գնահատականներ են տվել Ազնավուրին Չեխիայի երաժշտական աշխարհի հայտնի դեմքերը։

Ի դեպ, այդ արձագանքները նրանցից շատերը, այդ թվում՝ քաղաքական գորթիչներն ու Չեխիայում հավատարմագրված դիվանագետները գրանցել էին Հայաստանի դեսպանությունում երեխ օր շարունակ բացված Սգո գրքում։ Իր ջերմ նամակն  էր հղել նաեւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան։

Թե եկեղեցում, եւ թե դեսպանությունում հնչում էր Ազնավուրի երաժշտությունը։ Արարողությունից հետո չեխահայերը երկար ժամանակ չէին ցանկանում հեռանալ, այլ միմյանց հետ կիսվում էին Ազնավուրի մասին իրենց ունեցած ապրումներով, Ֆրանսիայում ազգային ու պետական մակարդակով կատարված հոգեհանգստյան արարողությունից ստացած տպավորություններով։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
2. Համեղ հայկական խաշ Պրահայի The Pub Chodov ռեստորանում
3. Հայկական խրոխտ պարը՝ Պրահայի դիվանագիտական տոնավաճառում
4. Փառահեղ ու յուզիչ հագներգութիւն ի Պրահա
5. «Իր հեռանալով Շառլն ինձ վերադարձրեց հայկական բեմ». Վարդան Պետրոսյան
6. ««Հայկական վալս» երգն ինձ համար խորհրդանշում է նաեւ սփյուռքի սերը դեպի հայրենիք». Ժերեմի Դելվեր
7. «Ազնավուր» հիմնադրամը ներկայացրել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը
8. Փաշինյանի և Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:
9. Նիկոլա Ազնավուր. «Իմ հայրը գերմարդ էր»
10. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: