ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 հուլիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ

08 հունիսի, 2017 | 09:35

ԱԶԴԱԿ.- ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինէն պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմէին Վահրամ Էմմիեան, Սօսի Սարգիսեան, Ճօ Զուլիկեան եւ Սերուժ Աբիկեան, երէկ այցելեց Լիբանանի մէջ Չեխիոյ Հանրապետութեան դեսպանատուն, ուր հանդիպում ունեցաւ Չեխիոյ դեսպան Միքայէլա Ֆրոնքովայի հետ:

Աւելի քան կէս ժամ տեւած հանդիպումին ընթացքին ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինի պատուիրակութիւնը գնահատեց Չեխիոյ Հանրապետութեան խորհրդարանին կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչման քայլը` ընդգծելով, որ ցեղասպանութեան ճանաչումը ո՛չ միայն կարեւոր է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հոլովոյթին համար, այլ նաեւ կանխարգիլելու համար նոր ցեղասպանութիւններ, մասնաւորաբար շրջանին մէջ արձանագրուող դէպքերուն լոյսին տակ:

Պատուիրակութեան անդամները դեսպան Ֆրոնքովայի խնդրանքով ներկայացուցին մարմինը, անոր աշխատանքին ծիրն ու այն հարցերը, որոնցմով կը հետաքրքրուի ցեղասպանութեան ճանաչման կողքին, մասնաւորաբար Արցախի հիմնահարցը, Ջաւախքի հարցը, Հայաստանի պետականութեան հզօրացման հարցը եւ ընդհանրապէս ցեղասպանութիւններու կանխարգիլման ու մարդկային իրաւանց վերաբերող հարցերը:

Սիրալիր մթնոլորտի մէջ տեղի ունեցած հանդիպումին ընթացքին ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինի պատուիրակութիւնը մարմինին անունով Չեխիոյ Հանրապետութեան խորհրդարանի նախագահ Եան Համաչեքի ուղղուած նամակ մը յանձնեց դեսպանին, որ յայտնեց, թէ իր երկրին արտաքին գործոց նախարարութեան անմիջապէս զեկուցում մը պիտի ներկայացնէ հանդիպումին մասին:

Սակայն նշեց, որ Ցեղասպանութեան ճանաչման քայլին նկատմամբ գոհունակութիւն արտայայտող եւ խորհրդարանի նախագահին ուղղուած նամակը անձամբ պիտի փոխանցէ իր երկրին արտաքին գործոց նախարարութեան եւ խոստացաւ Լիբանան վերադարձին կապ հաստատել մարմինին հետ` պէտք եղած զեկուցումը ներկայացնելու եւ անհրաժեշտութեան պարագային յաւելեալ հանդիպում ունենալու համար:


Առնչվող նյութեր
1. Պրահայում հանդես կգա Հայաստանի ,,Տոնիկա,, ժողգործիքների անսամբլը
2. Կարել Շվարցենբերգին՝ Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալ
3. Հայ մշակույթի նվիրյալ Էվժեն Կինդլերին՝ Հայաստանի մշակույթի նախարարության ,,Ոսկե մեդալ,,
4. Հրաժեշտ Գագիկ Աբգարյանին
5. Կյանքից հեռացավ չեխահայ հայտնի գործարար Գագիկ Աբգարյանը
6. «Այցելեք Արցախ եւ կհամոզվեք…» Էդուարդ Շարմազանովը` Յան Բարտոշեկին
7. «Հայաստանն ու Արցախը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են». Էդուարդ Շարմազանով
8. «Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիայի Սենատի փոխնախագահին
9. Հայաստանի Ազգային ժողովի պարգեւներ չեխ պատգամավորներին
10. Լեժակիում հիշել են ֆաշիզմի զոհերին. մասնակցել է նաեւ Հայաստանի դեսպանը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: